Փաշինյանի՝ Եղնիկների վերաբերյալ հայտարարությունը շատերի մոտ է հարցեր առաջացնում
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա լայվում մի ձևակերպում թույլ տվեց, ինչը իմ, իմ նման շատերի և կարծում եմ՝ առաջին հերթին Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Արայիկ Հարությունյանի, Ջալալ Հարությունյանի, ՊԲ հրամանատարության, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարության և 7-րդ Պաշտպանական շրջանի (ՊՇ) զինծառայայողների մոտ, բազմաթիվ հարցեր է առաջացրել։
Փաշինյանն ասում է, որ պատերազմի ընթացքում մեկ անգամ է միանձնյա որոշում կայացրել և այդ որոշման շնորհիվ 7ՊՇ-ն (Եղնիկներ) իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ լինելով ցանկանում էին այդ շրջանն էլ հանձնել։
Պատկերացնում եմ, թե վարչապետի այս հայտարարությունը ինչպիսի տհաճությամբ են ընդունել ՊԲ 7ՊՇ զինծառայողները, մանավանդ, որ նրանք այս պահին էլ շարունակում են իրենց ծանր, սակայն անչափ պատասխանատու ծառայությունը։
Պատկերացնում եմ, թե ինչ է վարչապետի այս հայտարարության մասին մտածում Արցախի հերոս Քյոխը՝ Կարո Ջալավյանը, ով ոչ միայն այս պատերազմին, այլ 1990-ականներից, տարբեր հրամանատարական օղակներում, գերազանց ծառայություն է տարել ՊԲ շարքերում․ պատերազմի օրերին 7ՊՇ-ն նրա հրամանատարությամբ գերազանց է կատարել իր ծառայությունը։
Կարծում եմ՝ Արցախի նախագահը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ՀՀ պաշտպանության նախարարը, ՊԲ հրամանատարն այս առումով ասելիք ունեն, որովհետև այդ որոշման կամ դրա քննարկումների մասին միայն նրանք կարող էին իմանալ, էլ չեմ ասում, որ վարչապետի մեղադրանքի սլաքը նրանցից ոմանց է ուղղված, եթե ոչ նրանց բոլորին։
Հանրությունը պետք է իմանա, թե ինչ է իրականում եղել և ովքեր են խուճապի մեջ գտնվելով ցանկացել այդ շրջանը հանձնել կամ՝ արդյո՞ք վարչապետի ասածը համապատասխանում է իրականությանը (այնպես չէ, որ մարդիկ վարչապետի ասածը «հալած յուղի պես ընդունում են»)»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ