Ինչ որոշումների մասին է հայտնել Պուտինը Փաշինյանին ու Քոչարյանին
Lragir.am-ը գրում է. Հայաստանի բանակը ստացել է լրջագույն հարված, կորուստը մեծ է եւ այն վերականգնելու համար մեր ռեսուրսը չի կարող բավարար լինել, հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ բանակի վերականգնման հարցում չենք կարող ունենալ այլ գործընկեր, քան Ռուսաստանը, պետք է գտնել ՌԴ հետ ինտեգրացիայի խորացման նոր ձեւաչափեր, բանակը վերականգնելու համար:
Ի՞նչ ձեւաչափ է պատկերացնում Ռոբերտ Քոչարյանն ինքը, արդյոք «միութենական պետության» տրամաբանությամբ, որից հետո Ռուսաստանը հայկական բանակը կդիտարկի արդեն իր մի պայմանական «կորպուս», կամ Հարավային ռազմական օկրուգի մաս:
Ունի՞ նա այլ տարբերակներ կամ առաջարկներ, թե Հայաստանում ներքաղաքական դիմակայության համատեքստում հայտնում է իր պատրաստակամությունը ինտեգրացիայի ռուսական գաղափարներին ընդառաջելու հարցում:
Պուտինը ՀԱՊԿ ղեկավարներին կոչ է արել աջակցել Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղ կյանքի կարգավորման եւ որոշումների հետագա իրագործման համար: Իսկ թե ինչ որոշումների մասին է խոսքը, մնում է բաց: Ակնհայտորեն, խոսքը լոկ նոյեմբերի 9-ի թղթի վրա եղած որոշումների մասին չէ: Առավել եւս, որ եղած որոշումները Հայաստանն արդեն կատարել է, իսկ մնացյալն իրականացնելու գործում Հայաստանում ընդդիմադիր ուժերն արդեն հայտնել են իրենց անսասան պատրաստակամությունը:
Հետեւաբար կան այլ որոշումներ: Առավել եւս, որ մամուլում արդեն հրապարակումներ են եղել, թե նույնիսկ Փաշինյանի Իմ քայլը մեծամասնության շատ անդամներ մտավախություն ունեն, որ հաջորդ փուլում դրված է Հայաստան-Ռուսաստան միասնական պետության գաղափարը: Դա՞ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը ՌԴ հետ «ինտեգրացիայի նոր ձեւաչափերի տակ»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ