Photo. Ադրբեջանն ազգությամբ ուդի հոգևորական է նշանակել Դադիվանքում
iPress.am-ը հայտնել էր, որ երեկ Ադրբեջանում ապրող ուդիները Դադիվանքում պատարագ էին մատուցել:
Քիչ առաջ Mediaport-ի տելեգրամյան ալիքը տեղեկացրեց, որ Ադրբեջանն ազգությամբ ուդի է նշանակել Դադիվանքում հոգևորական:
Նշենք, որ Ուդիները խորապես կրել են հայ ժողովրդի մշակույթը: Ուդիները քրիստոնյաներ են, հիմնականում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, ուստի և նրանց անտրոպոնիմիկան (ազգանունններ, անունններ, հայրանունններ) նույնական է հայերի հետ (հայկական են):
Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ուդիների կրթության լեզուն և մշակութային կողմնորոշումը հայկական էր: Նրանց էթնիկ ինքնության կարեւորագույն դրսեւորումը, հայ ժողովրդի հետ իր մշակութային ամբողջության ընկալումն էր:
Ազգությամբ ուդի էին հայ գեներալ Մովսես Սիլիկյանը, հայ ֆիդայական պայքարի խոշոր դեմքերից Սարգիս Կուկունյանը և նրա շատ զինակիցներ, Գրիգոր Նիկողոսյանը (նույն ինքը` Մագդա Նեյմանը, ով հայտնի է իր «Հայերը» մեծարժեք աշխատությամբ) և այլն:





















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ