Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Եթե Փաշինյանն այս փուլում ճանաչի Արցախի անկախությունը, ապա դա կանի Արցախը վերջնականապես հարվածի տակ դնելու համար. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է լուրերին, թե Նիկոլ Փաշինյանն իր ու իր թիմի դեմքը փրկելու համար պատրաստվում է ճանաչել Արցախի անկախությունը։ Գրառման մեջ ասվում է․

«Չգիտեմ, թե որքանով է ճիշտ այն տեղեկությունը, որ Նիկոլը դեմքն ու իշխանությունը փրկելու համար պատրաստվում ճանաչել Արցախի անկախությունը, սակայն դա կլինի իր հերթական սրիկայությունը։

Ինչու։

Ես միշտ եղել եմ Արցախի անկախության ճանաչման կողմնակիցը եւ համարել եմ, որ դրա ամենաճիշտ ժամանակը եղել է 1994 թվականը։ Դա ճիշտ կլիներ անել ապրիլյան պատերազմի ժամանակ, նաեւ այս պատերազմի ամենաառաջին օրերին։

Խնդիրն ոչ միայն ճանաչելն է, այլ դրա համար ճիշտ պահն ընտրելը։

Արդյոք հիմա է այդ ճիշտ պահը, երբ Արցախն ու Հայաստանն այս վիճակում են, երբ միջազգային վիճակը դրա համար ամենանպաստավոր չի։ Արդյոք հաշվել են հնարավոր հակաքայլերը Արցախի վերաբնակեցման այս դժվար փուլում։

Արդյոք զոնդաժ արել են միջազգային խաղացողների պահվածքը, արդյոք գիտեն, թե ասենք այս երկու ամսվա ընթացքում ինչ հնարավոր զարգացումներ են լինելու մեր տարածաշրջանում։

Վստահ եմ, որ ոչ։ Եթե դա ճիշտ է, ապա Արցախը վերջնականապես հարվածի տակ դնելու համար է դա արվում»։