Հայտնի քաղաքական գործիչ Սեմյոն Բաղդասարովի արձագանքն Արտակ Թովմասյանի գրառմանը
Ռուսաստանում հայտնի հայազգի քաղաքական գործիչ Սեմյոն Բաղդասարովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի՝ կառավարության անհապաղ հրաժարականի և արտահերթ ընտրությունների կոչի գրառմանը:
Սեմյոն Բաղդասարովը «Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտության կենտրոն» ոչ պետական ինքնավար կազմակերպության տնօրենն է: Նա զբաղվում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի սուր հարցերի քաղաքական և ռազմական վերլուծությամբ: 2016 թվականին նա դարձել է «Արդար Ռուսաստանի» մերձմոսկովյան կուսակցական խմբավորումներից մեկի անդամ:
Քաղաքական գործիչն իր տելեգրամյան ալիքում, կիսվելով Ա. Թովմասյանի գրառումով, ընդգծել է որոշ հատվածներ, ինչպիսիք են՝ Հայաստանի Հանրապետությունը ներքաղաքական բախումներից զերծ պահելու նպատակով, կառավարության անհապաղ հրաժարականը, Ազգային ժողովի պրոֆեսիոնալ կերպով չգործելը, ինչպես նաև նոր քաղաքական օրակարգի ձևավորման ու հայրենիքը սիրող, մասնագիտական ոլորտներում հաջողություններ գրանցած մարդկանց՝ քաղաքական գործընթացների մեջ ակտիվացնելու մեր իրականության անհապաղ ուղերձ լինելը:
Ս. Բաղդասարովի գրառումը տեսնելու համար սեղմեք այստեղ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք