Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Քաղաքականություն

Մենք ստեղծելու ենք նոր քաղաքական օրակարգ և համախմբենք միանգամայն նոր մարդկանց. Արտակ Թովմասյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մենք ապրում ենք մեր ազգի համար ամենածանր ժամանակաշրջանը՝ պատերազմ և խայտառակ կապիտուլյացիա, հազարավոր զոհեր և վիրավորներ, ջախջախված ճակատագրեր և սգացող ընտանիքներ, ում հետ այդ ցավը կիսում ենք նաև մենք և մեր ամբողջ հայ ազգը։ Մյուս կողմից, մենք ականատես ենք լինում խորը քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական ճգնաժամի՝

հասարակության մեջ իրար նկատմամբ ատելության մթնոլորտի խորացման,

սև-սպիտակի բաժանման,

ոչ պրոֆեսիոնալ կառավարման,

երկար տարիների անվերջ բացթողումների,

համահայկական խնդիրների շուրջ իշխանություն-ընդդիմություն երկխոսության բացակայության։

Հավատացնում եմ ձեզ, որ բացասական երևույթների ցանկը կարող եմ դեռ շատ երկար թվարկել։ Ե՞վ․․․ ժողովուրդ ջան, մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք այս ամենը։ Մինչև ե՞րբ պետք է անպատիժ մնան նախկինում կամ այսօր պաշտոնավարող, ժողովրդի հաշվին հարստացած, պետական բյուջեի գումարներով իրենց ընտանիքների բարեկեցությունը ապահոված, մեր բանակը այս ծանր վիճակին հասցրած, տնտեսական մենաշնորհներով միլիոնատեր դարձած ստահակները։ Մենք այլևս չունենք ո՛չ դրա ժամանակը, ո՛չ էլ դրա իրավունքը։

Այսօր մեր ազգի առջև կա մեկ հրամայական, և այդ հրամայականը ունի մեկ անուն՝ ԶԱՐԳԱՑՈՒՄ։ Զարգացում ռազմական ոլորտում, զարգացում կրթության, գիտության և սպորտի ոլորտներում, զարգացում առողջապահության, նորարարության ոլորտներում և ամենուրեք։ Սիրելի՛ հայեր, մենք միայն դրան ենք արժանի, և միասին դա իրականացնելու ենք։ Դրա համար մեզ անհրաժեշտ են մի քանի շատ պարզ գործողություններ։ Մենք պետք է մեր հայրենիքում վերականգնենք միասնականության, համերաշխության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը։ Պետք է այլևս թույլ չտանք օտար ուժերին պառակտել մեզ։ Պետք է վերաիմաստավորենք ազգային և հոգևոր արժեքները և մեր սերը Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մարդ կզբաղվի նախընտրած գործով և մասնագիտությամբ՝ իր լուման ներդնելով երկրի զարգացման մեջ։ Մենք ստեղծելու ենք փայլուն դիվանագիտական թիմ, որը կայուն համագործակցության կամուրջներ կստեղծի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ և, իհարկե՛, առաջնայինը՝ Ռուսաստանի Դաշնության։

Մենք միասին բացելու ենք մեր երկրի պատմության նոր էջը, որը լի է լինելու նոր ձեռքբերումներով և հաջողություններով, որտեղ մենք միասին ենք կերտելու մեր ժողովրդի բարեկեցությունը և միասին ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները։

Սիրելի՛ ժողովուրդ, մեր երկրում տիրող ծանր իրավիճակը և այն միահամուռ ուժերով դեպի դրականը փոխելու իմ բացարձակ համոզվածությունը ինձ ուղղորդել են ինձ համար չափազանց կարևոր և պատասխանատու այս որոշման կայացմանը։  Այն է՝ ստեղծել նոր քաղաքական օրակարգ և համախմբել այս գաղափարների շուրջ միանգամայն նոր մարդկանց, ովքեր մեծամասամբ երբևէ չեն զբաղվել քաղաքականությամբ, բայց իրենց ոլորտներում լուրջ հաջողություններ են գրանցել, և որոնց միակ մղումը ոչ թե պատգամավորական մանդատն է կամ պաշտոններ զբաղեցնելը, այլ երկրում ռադիկալ դրական փոփոխությունների մասնակիցն ու իրականացնողը դառնալը։ Մենք բաց ենք համագործակցության համար բոլոր այն անհատների հետ, ովքեր պատրաստ են աշխատելու հանուն մեր երկրի ապագայի և հետագայում էլ պատասխանատվություն կրելու իրենց վստահված ոլորտների համար։ Մենք մեր թիմով անելու ենք ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի մեր ժողովուրդը ապրի ավելի լավ։ Բայց մենք դա անելու ենք ձեզ հետ միասին, որովհետև գործնականում կարող ենք իրական հաջողություն գրանցել միմիայն համատեղ աշխատանքի և նվիրվածության պայմաններում։ Ճշմարտությունը որքան էլ ցավոտ և ոչ պոպուլյար լինի, դուք դա իմանալու եք մեզանից, և նման բացարձակ փոխվստահության մթնոլորտում մենք միասին ենք հաղթահարելու ամենադժվար փորձությունները։ Մենք ստեղծելու ենք ժողովրդի իրական իշխանություն, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը ներգրավված է լինելու մեր հայրենիքի զարգացման գործընթացում։

Հենց սա՛ է մեր հաջողության ամենակարևոր երաշխիքներից մեկը։ Սիրելի՛ ժողովուրդ, ես ձեզ հետ կիսվեցի մեր թիմի որոշ ծրագրային դրույթներով և տեսլականով, բայց ամբողջական ծրագիրը մենք մշակելու ենք ձեզ հետ միասին՝ մեր մարզային և համայնքային այցելությունների ժամանակ։ Այս մոտեցումը առաջին անգամ է կիրառվելու ՀՀ֊ում, և համոզված եմ, որ մենք միասին դեռ շատ նորարարություններ ենք անելու մեր երկրում։ Եվ ուրեմն, եկեք խոսքից անցնենք գործի։

Ի զե՛ն, սիրելի՛ ժողովուրդ, և Աստված բոլորիս պահապան։

Արտակ Թովմասյան