Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Արթուր Վանեցյան. Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու չդիմել արկածախնդրության

«Իշխանության ներսում կան ճամպրուկային տրամադրություններ։ Հասարակության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» վերլուծական հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իշխանության ներսում կան ճամպրուկային տրամադրություններ։

Նրա խոսքով, անձամբ Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով վերջին ճիգերը, փորձում է  կառչած մնալ աթոռին, քանի որ վարչապետի պաշտոնը Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե պատասխանատվություն է, ծառայություն, այլ այս պաշտոնը նա օգտագործում է  բացառապես իր անձնական բարեկեցությունը լավացնելու, այսօր արդեն իր անվտանգությունը ապահովելու համար։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12-ին լրանում է «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանին տված ժամանակը։ Ըստ այդ պահանջի, նա պետք է մինչև ժամը 12-ն իր հրաժարականի մասին հայտարարի։

Անդրադառնալով այն տեսակետներին, որ Փաշինյանը ոչ մի կերպ չի գնա, պատրաստ է հրահրել անգամ քաղաքացիական բախումներ, Վանեցյանն արձագանքեց, ինքը տեղյակ է, Փաշինյանի թիմում կան հեռանալու տրամադրություններ։

«Արդեն թիմի ներսում փորձում են նրան հասկացնել, համոզել, որ  պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Ինչ վերաբերում է քաղաքացիական պատերազմի հրահրմանը, ապա ընդդիմությունը միշտ հանդես է եկել միջոցառումների օրինական անցկացման օգտին։ Երբեք չենք խոսել բռնության, հակասահմանդրական ճանապարհով իշխանության գալու մասին, ինչի համար շատ հաճախ որոշակի շրջանակների կողմից»,-ասաց Վանեցյանը՝ հիշեցնելով, որ մինչև պատերազմը «Հայրենիք»-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը մշտապես հանդես  եկել սահմանդրական կարգով իշխանափոխության օգտին, հակառակ դեպքում երկիրը, պետությունը, ժողովուրդը կունենան շատ խնդիրներ։

Նա ընդգծեց, որ վերջին շրջանում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ բազմաթիվ մարդիկ անարգել մտնում են կառավարական առանձնատներ, որոնք պետական պահապանությնա օբյեկտներ են ու անծանոթ մարդկանց համար մուտքը խստիվ արգելվում է։ Բայց կան տեղեկություններ, որ նրանք հենց այդտեղից ստանում են զինվորական համազգեստ, կառավարական առանձնատան տարածքից մտնում են լայվեր, սպառնում են քաղաքացիներին՝ մինչև ֆիզիկական բռնություն։

«Մենք որևէ նպատակ չունենք քաղաքացիական բախումներ հրահրելու։ Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու որևէ  կերպ չդիմել արկածախնդրության, քանի որ սա մեր երկիրն է, հայրենիքը, բոլորս պարտավոր ենք անել ամեն ինչ, որ երկրում լինի կայունություն»,-ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։