Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Ասել է՝ ես կրակը կպահեմ, դուք նահանջեք, ինքը մնացել է վիրավոր հրամանատարի կողքին. 23–ամյա Աժդահակը զոհվել է Շուշիում

23-ամյա կամավոր Աժդահակ Կիրակոսյանը զոհվել է Շուշիի մատույցներում՝ ապահովելով մարտընկերների նահանջը եւ չլքելով վիրավոր հրամանատարին ։

Նոյեմբերի 3-ին իր 23-ամյակը նշելուց անմիջապես հետո նա ընդգրկվել էր արագ արձագանքման խմբի մեջ ու 24 հոգով մեկնել էին հատուկ գործողության։

«Կամավոր, դուխով տղաների են հավաքել, որոնք կմասնակցեն հատուկ գործողության, ինքը նույնպես ցանկություն է հայտնել գնալու։ Հետի տղաները պատմում են, որ նույնիսկ իրեն ասել են՝ ո՞ւր ես գնում, գնացողները սպեցնազ են, ասել ա՝ ինձ սենց չնայեք, ես նիհար եմ, բայց արճիճ ա ամբողջ մկաններս։ Այդպես մոտեցել են մի երկու տեղ տղաներին օգնության, երրորդ ուղղությունը կարծես ծուղակ է եղել, որովհետեւ տղաների ասելով շուրջ 200 թուրք է եղել։ Դա եղել է Շուշիից Լաչին 7-րդ կմ վրա։ Թուրքերը կրակ են բացել այդ երեք մեքենաների վրա, տղաները իջել են ու մարտ են վարել։ Հետո ինքը մյուսներին ասել է՝ ես կրակը կպահեմ, դուք նահանջեք, ու ինքը մնացել է, իրեն ասել են՝ արի, բայց ինքը չի գնացել, մնացել է ծնկներից վիրավոր իր հրամանատարի կողքին»,- NEWS.am-ին պատմեց զովածի քույրը՝ Անժելա Կիրակոսյանը՝ նշելով, որ իր եղբոր զոհվելու եւ մյուսների վիրավորվելու մեջ տեսնում է հրամանատարության մեղավորությունը․ «Պետք է ստուգեին ճանապարհը, նոր ուղարկեին հատուկ գործողության»։

Աժդահակը վիրավոր է եղել, երբ մյուսները նահանջել են։ Ընտանիքին հասած տեղեկություններով՝ այդ վիճակում կռվել է մինչեւ նոյեմբերի 4-ի առավոտյան։ Նրա մարմինը Կարմիր խաչի միջոցով կարողացել են դուրս բերել նոյեմբերի 14-ին, հուղարկավորել են նոյեմբերի 17-ին Եռաբլուրում։

Աժդահակը պատերազմի առաջին օրերին էր կամավորագրվել։ Մի քանի օր որպես վարորդ աշխատանքներ կատարելուց հետո կրկին դիմել է ՊՆ, որպես հրաձիգ անցել կարճատեւ պատրաստություն եւ մեկնել Արցախ։

«Ինքն ամեն օր զանգում էր զինկոմիսարիատ, պնդում էր, որ իրեն կանչեն։ Իրեն չէին կանչելու նաեւ, քանի որ հայրս ու մայրս տարիքով են, վատառողջ են, նրանց պետք է խնամեր, բայց ինքը շատ պնդեց։ Ասում էր՝ ես չեմ կարողանում մարդկանց աչքերի մեջ նայեմ, ինքը կոնկրետ հայրենասեր էր։ Համենայն դեպս, մենք հպարտ ենք իրենով։ Շատ կռվող, պայքարող, նվիրված, ազգային արաժանապատվություն ունեցող։ Ինքն ասում էր՝ ես չեմ նստելու տունը, որ թուրքը գա ձեր բուկը կտրի, որ լինեմ լավ ախպեր կամ լավ տղա»,- նշեց զոհվածի քույրը։

Աժդահակը Երեւանից էր, սովորում էր Մանկավարժական համալսարանում՝ նկարչական բաժնում, երգում էր, նվագում։

Ավելին