Տիգրան Ավինյանը մանրամասնել է իրավիճակը Սոթքի հանքում
Պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցին։ Նա հարցրեց՝ ինչո՞ւ են մեր սահմանամերձ շրջանների բնակիչներն ադրբեջանական զինուժի հետ միայնակ մնացել սահմանազատման աշխատանքներում։
«Ազերիներն են ժամանակ տալիս մարդկանց՝ դատարկել իրենց տներն Արցախում, նրանք իրենց ամենազոր GPS-ով որոշում են հայ-ադրբեջանական սահմանում որտեղ տեղակայվել։ Ինչո՞ւ»,- հարցրեց նա։
Թովմասյանն անդրադարձավ նաև Սոթքի հանքավայրի խնդրին՝ նշելով, որ 987 աշխատակից է Գեղարքունիքի մարզից աշխատում այնտեղ, երբ է վերջնական լուծվելու պետական սահմանի հարցը։ Այսօր հանքը մասամբ է աշխատում, քանի որ պետական սահմանի հարցը դեռ լուծված չէ։ Նա հարցրեց՝ երբ կլուծվի հարցը։ «Այստեղ նշվեց, որ քարտեզների հետ աշխատանք է տարվում, արդյոք մինչև 1930 թվականի պատմական քարտեզներն օգտագործվում են՝ որպես սահմանազատման հիմք»,- հարցրեց պատգամավորը;
Ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց․ «Ձեր մատնանշած 1930 թվականից առաջ ընդունված քարտեզները՝ 1928-29 թվականի քարտեզները, այո, դրանք փաստաթղթեր են, որոնք միանշանակ բանակցությունների հիմքում են դրվելու, որովհետև այդ քարտեզներն այդ ժամանակվա երկու երկրների կողմից ընդունված իրավական փաստաթղթեր են, որը չի նշանակում, որ այլ փաստաթղթեր բանակցային փուլում չեն քննարկվելու»,- ասաց Ավինյանը։
Փոխվարչապետը նշեց, որ Սոթքի հանքի հետ կապված բանակցությունները հնարավորինս կարճ ժամկետում՝ այս տարվա ընթացքում պետք է տարվեն։ Այնտեղ որոշակի ճշգրտում է տեղի ունեցել, և հանքավայրի մի հատվածից երկու կողմերի զինված ուժերն ավելի ճշգրիտ են դիրքավորվել։ Եվ վարչական շենքը գտնվում է հայկական կողմում։
«Հանքի շահագործման հետ կապված հարցերը նույնպես ունեն իրավական հիմնավորումներ և իրավական փաստաթղթեր, դրանք նույնպես բանակցային գործընթացի հարցեր են։ Կարծում եմ՝ առաջիկայում այդ հարցերը քննարկվելու են»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է մարդկանց ադրբեջանցիների հետ մենակ թողնելու մասին հարցին, Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ մեր զինված ուժերը և ռուս գործընկերները բոլոր հատվածներում այդ գործընթացներին մասնակցում են։ «Եվ, այո, կան հազար ու մի հարցեր, որոնք հընթացս առաջանում են, քանի որ իրավական սահման որպես այդպիսին ֆիքսված չէ։ Երկու կողմում էլ տեղի են ունենում հարցեր, որոնց ժամանակավոր լուծումներ են տրվում։ Այդ ժամանակավոր լուծումները պետք է հաստատվեն իրավական փաստաթղթերով, որոնք պետք է բանակցությունների արդյունք լինեն»,- նշեց Ավինյանը։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ