Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

Չեխովի անվան դպրոցի տնօրենը բոլոր ուսուցիչներին կոչ է անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

«Սրբե՛ք ձեր արցունքները, ուշքի՛ եկեք, մի մարդու նման ոտքի կանգնեք ու պահանջե՛ք, պահանջե՛ք այնպես անառարկելի ու արժանապատիվ, ինչպես կարող եք միայն ԴՈԻՔ». Երևանի Անտոն Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը բոլոր ուսուցիչներին կոչ է անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

«Մեր ուսուցչուհիներից մեկը, ում դասղեկական դասարանից երեք փայլուն երիտասարդ՝ Սուրենը, Գևորգը,Դավիթը, մի դասարանից միայն, զոհվել են, էլ չկան, նստել էր՝ մի բուռ դարձած, քարացած, չէր կարողանում հանգստանալ ու անվերջ նույն հարցն էր կրկնում. «Ես ի՞նչը սխալ արեցի, տեսնես ի՞նչը սխալ արեցի»:
Այս հարցը այսօր բոլորս ենք տալիս. ի՞նչն ենք սխալ արել, որտե՞ղ, ե՞րբ…

ԱՅՍՕՐ ԱՅԴ ՀԱՐՑԸ ՉԻ ՏԱՆՋՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵԿԻՆ, ԵՎ ԱՅԴ ՄԵԿԸ ԴՈՒՔ ԵՔ, ՎԱՐՉԱՊԵ՜Տ… Մենք՝ գլխիկոր, մենք՝ տապալված, մենք՝ դավաճանված:
Իսկ Դուք դեռ կաք, Դուք՝ բոլոր չուղղված սխալների, բոլոր սխալ որոշումների, բոլոր սխալ շրջադարձերի միակ հասցեատերը, Դուք դեռ կաք ու որոշել եք մնալ, մնալ՝ մեր ավերակ հաղթանակների բուրգին կանգնած, որպեսզի հերթական սանձարձակ մարտահրավերը նետեք ու Ամանորի գիշերը բիրտ դեմքով հնչեցնեք՝ Արցախի հպարտ հայություն…

Մենք՝ իրական հայերս՝ ճշմարիտ քրիստոնյաներս, մեր ժամացույցներն ուղղում ենք հայ առաքելական եկեղեցու զանգերով, մեր հոգու, մեր կյանքի ժամացույցները: Երեկ հնչեցին Արամ Ա-ի և Գարեգին Բ-ի խոսքերը, ինչպես միշտ զուսպ և ազդու… Պիտի խոսի նաև մեր լռությունը, խոսի ու պահանջի. մենք այդ իրավունքն ստացանք»,- գրել է վաստակաշատ մանկավարժը:

Ավելին