Մնում է ծնողներով զինվենք և գնանք մեր երեխեքին փրկենք. Անհետ կորած զինծառայողների հարազատները սպասում են Օնիկ Գասպարյանի հետ հանդիպմանը
Ինչպես հայտնել էինք քիչ առաջ անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում էին ունեցել ԳՇ լրատվականի պետ Սամվել Ասատրյանի հետ:
Սամվել Ասատրյանը հանդիպումից հետո դուրս եկավ շենքից՝ չպատասխանելով լրագրողների ոչ մի հարցին, միայն հավելեց. «Ինչ պետք է ես հայտնել եմ անհետ կորած զինծառայողների հարազատներին»,- ասաց ԳՇ լրատվականի պետը:
Իսկ անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկն էլ ասաց, որ իրենց ոչ մի բան չի ասել Սամվել Ասատրյանը, որ նորից պետք է սպասեն. «Ոչ մի նորություն մեզ չհայտնեցին, պարզապես 2 օր ևս մեզ լռեցնելու համար ասացին՝ գործը ընթացքի մեջ է: 50 օր է ես հարց եմ բարձրացնում՝ ասե՛ք՝ երբ, նրանք փաստացի չեն կարողանում ասել՝ երբեք: Ամեն օր «այսօր-վաղն» են անում: Մենք բավականին կյանքի փորձ ունենք նրանց չհավատալու համար, հերիք է ինչքան խաբում են: Իրենց ձեռք չի տալիս, որ մեր երեխեքից մենք լուր ունենանք»,- ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը:
Վերջինս նշեց, որ կփորձեն հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ, սակայն, եթե դա էլ չստացվի, կփակվեն բոլոր միջպետական ճանապարհները. «Մենք այլևս պատրաստ չենք սպասելու, մեր պետությունը սիրում է ծեծեն, ջարդեն, վառեն այդ ժամանակ մեր ձայները նոր կլսեն, բայց եթե սուս սպասում ենք, ասում են՝ էս ժողովուրդը լավ էլ խելոք ժողովուրդ ա, թո՛ղ սպասեն»,- նշեց կորած զինծառայողի մայրը:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սամվել Ասատրյանը նրանց ասել է, որ հիմա գնում է հանդիպելու Օնիկ Գասպարյանին, որից հետո 5 ծնող ևս կգնա նրանց հանդիպմանը միանալու. «Եթե այդ հանդիպումը չստացվի այսօր, չգիտեմ՝ էլ ինչ կանենք, մնում է մենք էլ զոհվենք կամ էլ ծնողներով հավաքվենք, մի ավտոբուս վերցնենք, զինվենք և գնանք մեր երեխեքին փրկենք»,- ասաց մեկ այլ անհետ կորած զինծառայողի մայրը:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ