Սիրիացի «թնդանոթի միսը» պատմել է Լեռնային Ղարաբաղում իր տանջանքների մասին․ BBC
Թուրքիան և Ադրբեջանը հերքում են, որ սիրիական վարձկանները օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում իրենց վերջին հարձակման ժամանակ, բայց չորս սիրիացիներ BBC- ին հայտնեցին, որ Ադրբեջանի «պարեկապահակային ծառայությանը» միանալուց հետո նրանք անսպասելիորեն մարտի են նետվել առաջնագծում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գրում է քաղաքական դիտորդ Էդ Բաթլերը բրիտանական լրատվական ծառայության կայքում «Սիրիացի վարձկանները Լեռնային Ղարաբաղում որպես «թնդանոթի միս» էին օգտագործվում» վերտառությամբ իր հոդվածում:
Դեռ այս տարվա օգոստոսին Սիրիայի հյուսիսում զինյալների կողմից վերահսկվող շրջաններում լուրեր սկսեցին շրջանառվել այն մասին, որ արտերկրում լավ վարձատրվող աշխատանք կա: «Ես ունեի մի ընկեր, ով ասաց ինձ, որ կարող եմ շատ լավ աշխատանք գտնել՝ պարզապես այցելելով Ադրբեջանի ռազմական անցակետեր», - ասում է Բաթլերի զրուցակիցներից մեկը, ովքեր մասնակցել է ղարաբաղյան պատերազմին։
«Նրանք մեզ ասացին, որ մեր առաքելությունը լինելու է ծառայել որպես սահմանապահ պահակախումբ՝ որպես խաղաղապահ: Նրանք ամսական 2000 դոլար էին առաջարկում: Դա մեզ համար բախտի նվեր էր մի տարածքում, որտեղ քչերն են օրական վաստակում 1 դոլարից ավելի։ Խոստացված աշխատավարձը կարծես թե Աստծո պարգև էր», - բացատրում է մեկ այլ վարձկան: Ըստ հաշվարկների՝ 1500-2000 մարդ գրանցվել է և այդ երկրի ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով Թուրքիայով մեկնել Ադրբեջան: Բայց աշխատանքն այն չէր, ինչ թվում էր: Այս տղամարդկանց, որոնցից շատերը ռազմական փորձ չունեին, բերեցին առաջնագիծ և հրամայեցին կռվել, նշում է Բաթլերը: «Չէի սպասում, որ կենդանի կմնամ», - ասում է նորակոչիկ մարտիկներից մեկը,֊ «մահը մեր շուրջն էր»: Մեկ այլ սիրիացի ասում է, որ վախից կաթվածահար է եղել, երբ սկսվել է գնդակոծությունը: «Ես հիշում եմ, որ պարզապես նստած էի գետնին ու լաց էի լինում, և իմ վիրավորված ընկերներն էլ սկսեցին լաց լինել», - ասում է նա: «Ինչ վերաբերում է ինձ, ես նստում եմ ու լաց լինում, նույնիսկ հիմա: Ես չգիտեմ, թե ինչպես ես վերապրեցի այս պատերազմը»:
Բաթլերը նշում է, որ Իլհամ Ալիևը պաշտոնապես հայտարարել էր, որ Ադրբեջանը վարձկաններ չի օգտագործում։ «Պատերազմի սկզբից ի վեր ոչ մի երկիր դրա ապացույցները չի տրամադրել: Ավելին, դա մեզ պետք չէ: Մենք ունենք ավելի քան 100,000 մարտիկ ունեցող բանակ, և այն, ինչ հիմա անում ենք, ցույց է տալիս, որ մեր բանակն ի վիճակի է ազատագրել սեփական հողերը»,֊հայտարարել էր Ալիևը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 2580 «բախտի քմահաճույքին» թողնված սիրիացի ուղարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում մարտերին մասնակցելու, որոնցից 293-ը զոհվել է, հայտնում է SOHR-ը, գրում է BBC֊ն:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ