Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա
Հասարակություն

«Լավ եմ, հանկարծ չվախենաք ու չնեղսրտեք». Կարենը զոհվել է քրոջ հետ խոսելուց մեկ օր հետո

19-ամյա Կարեն Խաչատրյանը ծառայում էր Ջաբրայիլում: Հունվարին բանակ զորակոչված Կարենն անհամբերությամբ է սպասել այդ օրվան: Պատերազմին եղել է ամենաթեժ կետերում, ընկել հերոսի պես:

Կարենի զինակից ընկերները պատմում են, որ հրամանատարը նրան` որպես անվախ զինվորի, իր հետ առաջ է տարել:

«Հակառակորդին երկու օր շարունակ չի հաջողվել գրավել տվյալ դիրքը, օգտագործել է տարբեր տեսակի զինատեսակներ: Կարենը սկզբից վնասվածք է ստացել ձեռքի և ոտքի շրջանում: Ընկերները փորձել են դուրս բերել նրան, բայց չեն հասցրել, գլխի շրջանում ևս վնասվածք է ունեցել, մարմնի կեսը վառվել է ու էլ չեն կարողացել փրկել Կարենիս»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, հուզմունքը զսպելով, պատմում է Կարենի քույրը՝ Մարինա Խաչատրյանը:

Սեպտեմբերի 26-ին Կարենը դիրքեր է բարձրացել, ընտանիքը մինչև հոկտեմբերի 2-ը նրանից տեղեկություն չի ունեցել: Հոկտեմբերի 3-ին զանգել է քրոջը, ասել, որ ամեն ինչ լավ է. «Կարենի ձայնը փոխված էր, սկզբում չճանաչեցի, հետո ասաց՝ լավ եմ, հանկարծ չվախենաք ու չնեղսրտեք, ամեն ինչ լավ է լինելու: Հարցրի՝ իսկ դու չե՞ս վախենում, այդ հարցից բարկացավ»:

Սա քրոջ և եղբոր միջև վերջին խոսակցությունն է եղել, Կարենից հերթական զանգն այլևս չեն ստացել: Հերոսը զոհվել է հոկտեմբերի 4-ին՝ զանգից ճիշտ մեկ օր հետո: Ընտանիքը դեպքի մասին իմացել է նոյեմբերի 27-ին:

Հանգիստ բնավորության տեր Կարենը Վարդենիսից էր, զբաղվում էր հունահռոմեական ըմբշամարտով, 2005 թվականին էլ Լեհաստանից ոսկե մեդալով էր վերադարձել: Սպորտի ոլորտում բազում հաջողություններ գրանցած Կարենը մտադրություն ուներ շարունակելու այն, բայց, ավաղ, չկարողացավ...

Արփինե Հակոբյան