Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Հայտնի է գերեվարված ևս 22 անձի տվյալ. անուններ

Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Գերության մեջ հայտնված անձինք են՝

Հրաչյա Գաբրիելյանը,

Էրիկ Մխիթարյանը,

Խաչատուր Միքաելյանը,

Հարություն Սեյրադարյանը,

Արտյոմ Կարապետյանը,

Լիպարիտ Թադևոսյանը,

Աշոտ Եսայանը,

Դավիթ Դանիելյանը,

Արծվիկ Չոբանյանը,

Գեղամ Մարտիրոսյանը,

Միքայել Միրզոյանը,

Համլետ Մալխասյանը,

Արմեն Մարտիրոսյանը,

Սևան Ղազարյանը,

Սերոբ Գալոյանը,

Մուշեղ Նուրբեկյանը,

Հովհաննես Գաբրելյանը,

Սերգեյ Մանուկյանը:

Ձերբակալված քաղաքացիական անձինք են Կամո Մանասյանը,

Բորյա Բաղդասարյանը,

Մակսիմ Գրիգորյանը,

Կարեն Պետրոսյանը,

Սեդրակ Պետրոսյանը։

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 07.12.2020թ, 09.12.2020թ, 10.12.2020թ, 11.12.2020թ և 14.12.2020թ: Բացի այս, Ադրբեջանի Կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձևական, խուսափողական և ոչ լիարժեք պատասխան, մասնավորապես՝ փաստարկված չի պատասխանել, թե՝ որտե՞ղ և ինչպիսի՞ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, չի ներկայացրել նրանց բուժզննության և հնարավոր բուժման ենթարկելու որևէ ապացույցով' հայտնելով, թե' դրանք կներկայացնի «առաջիկայում»: Սիրանուշ Սահակյան Արտակ Զեյնալյան

Ավելին