Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Հասարակություն

Փաշինյանը այլևս չի վայելում «ուժային կենտրոնների» աջակցությունը

Օր օրի ավելանում են Հայաստանում և սփյուռքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի, կառույցների անհատների թիվը: Սակայն, պետք է արձանագրենք, որ ներքին հենարանի կորստից զատ Նիկոլ Փաշինյանը այսօր ունի մեկ այլ, անչափ կարևոր խնդիր, դա արտաքին հենարանի բացակայությունն է, ինչը նկատելի է անգամ անզեն աչքով: 2018 թվականին, երբ հեղափոխականները պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջինս շարունակում էր ընդունելի մնալ ուժային գրեթե բոլոր կենտրոնների համար և չնայած դրան՝ Սարգսյանը հրաժարական տվեց: Իսկ ի՞նչ վիճակում է այսօր Փաշինյանը: 

Դիցուք՝ ՌԴ հետ հարաբերությունները գրեթե զրոյական աստիճանի հասցնելու մասին շատ է խոսվել: Փաշինյանի թիմը արեց այդ հարաբերությունները սառեցնելու համար գրեթե ամեն բան՝ սորոսականներին իշխանական բուրգի ամենա բարձր հատվածներում տեղավորելուց, մինչև Վլադիմիր Պուտինին ցուցադրաբար օդանավակայանում չդիմավորելը, ԵԽԽՎ-ում հակառուսական «պատահական» քվեարկությունը, ռուսական կապիտալով ընկերությունների դեմ քրեական գործեր հարուցելը այնուհետև անհիմն լինելու պատճառով՝ կարճելը, ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելը և այլն, ցանկը կարելի է երկար շարունակել: Դրան էլ պետք է գումարել այն հանգամանքը, որ պատերազմից հետո Փաշինյանը գրեթե ամեն օր ստում էր կամ հերքում ՌԴ նախագահի խոսքերը: Փաշինյանի հրաժարականը պահանջեցին ՌԴ հայազգի գործարարները՝ Սամվել Կարապետյանը, Սերգեյ Համբարձումյանը՝ Մոնարխը: Հասկանալի է, որ եթե Փաշինյանը վայելեր ռուսական կողմի աջակցությունը, ինչպես դա փորձում են շատ հաճախ ցույց տալ իր կողմնակիցները բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով խմբագրելով Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, ապա դժվար թե Ռուսաստանում բնակվող հայ գործարարները, ովքեր գտնվում են Կրեմլի ազդեցության գոտում, գնային նման սաբոտաժի: ՌԴ-ից եկող մեսիջները միանշանակ փաստում են, որ ռուսական կողմից Նիկոլ Փաշինյանը այս պահին որևէ աջակցություն չունի: 

Ուժային մյուս կենտրոնը, որը կարող էր աջակցել Փաշինյանին, դա Արևմուտքն է: ԵՄ-ում, սակայն, չեն շտապում աջակցության խոսքեր հղել Փաշինյանին և իր թիմին: Ընդհանրապես, ԵՄ-Հայաստան հարաբերությունները այս 2.5 տարիների ընթացքում գրեթե ոչնչով աչքի չընկան: 2019 թվականի մարտին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը և ԵՄ-ն պատրաստվում են համատեղ մի քանի մեգանախագծեր իրականացնել, սակայն, ինչպես երևում է, դրանք նույնպես գրվեցին սառույցին: ԵՄ պաշտոնյաներին միանշանակ չի բավարարում Հայաստանում ընթացող ռեֆորմների տեմպերը և հատկապես այն հանգամանքը, որ Փաշինյանի թիմը մինչ օրս չի հաջողացնում սղղացնել մի շարք կոնվենցիաների ընդունումը և վավերացումը: Վերջին 2.5 տարիների ընթացում ԵՄ-ից եկող ֆինանսական օժանդակությունը ամենաքիչն էր վերջին 10 տարիների ընթացքում, և դա ինքնին խոսուն նկարագրում է ԵՄ կողմից Փաշինյանի ռեժիմի աջակցման մակարդակը: 

Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ապա Սպիտակ Տան կողմից պատերազմից հետո հնչել է ակնհայտ կշտամբանքի խոսք, պայմանավորված Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ: Բնական է, որ ԱՄՆ շահերից չի բխում Արցախը ռուսական մանդատի տակ դնելը, կապիտուլյացիոն ակտի ստորագրումից օրեր առաջ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարում էր, որ քննարկվում է Արցախում սկանդինավյան խաղաղապահ բրիգադ տեղակայելու հարցը: Սակայն, Փաշինյանը ԱՄՆ թիկունքում գնալով եռակողմ համաձայնությանը, ըստ էության, խառնեց ԱՄՆ պլանները և Մինսկի խմբի ֆորմատի հետագա աշխատանքը դրեց հարցականի տակ՝ դե –ֆակտո ԱՄՆ-ին դուրս թողնելով գործընթացից, հետևաբար զրկելով նաև ազդեցության լծակներից: Նաև Հայաստանը դնելը ռուսական ծիրի մեջ որևէ կերպ ԱՄՆ կողմից Փաշինյանին ներվել չի կարող: Ըստ էության նման վերաբերմունքի պատճառը հենց այն է, որ շուրջ 2.5 տարի Փաշինյանը ռևերանսներ է արել մեկ ռուսական կողմին, մեկ ՝ ամերիկյան, փորձելով նստել միանգամից երկու աթոռի, ինչը քաղաքականության մեջ բավական բարդ լուծվող խնդիր է, հատկապես Հայաստանի նման փոքր երկրների պարագայում:

Ուշագրավ է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին պատերազմից հետո մի շարք հայտարարություններով է հանդես եկել և դրանք բոլորը կոչ էին իշխանություններին՝ հարգել բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների իրավունքները: Մեսիջը ինքնին հասկանալի է: Փաշինյանը զրկվել է նաև իր կարևոր մյուս հենարանից՝ սորոսականներից: Ռուսական կողմին սիրաշահելու նպատակով այսպես կոչված՝ սորոսական պաշտոնյաներին հեռացնելուց հետո սորոսականներն սկսել են լրջագույն պրեսինգի տակ պահել Փաշինյանին, իսկ սորոսական մեդիան անգամ ծաղրանկար է հրապարակել՝ ակնարկելով, որ Փաշինյանը մնացել է աղանդավորների աջակցության հույսին

Որքան էլ որ տարօրինակ չհնչի, սակայն այսօր Փաշինյանի միակ արտաքին հենարանը Թուրքիան և Ադրբեջանն են, իսկ դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականը ընդամենը ժամանակի հարց է, քանի որ աքսիոմատիկ ճշմարտություն է այն, որ հնարավոր չէ իշխանություն պահել առանց արտաքին հենարանի, առանց ուժային կենտրոններից առնվազն մեկի աջակցության, հատկապես այն դեպքում, երբ ներքին հենարանները օր-օրի մաշվում են … 

Ավելին