Հայաստանում այսօր տեղի ուենցած սարսափելի սպանության նոր մանրամասները. ինչպես է որդին սպանել մորը (տեսանյութ)
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր, դեկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարին գյուղի տներից մեկում կնոջ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանը, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Վալերի Բաղյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը մահճակալին հայտնաբերել են տանտիրուհու՝ 84-ամյա Հ․Ա․-ի դին։ Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննիչները, իսկ Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով՝ հայտնաբերել և Ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել Մ․Օ․-ին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս մահացածի տղան է։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Արագածոտնի մարզի դատախազ Արմեն Նաղդալյանը։ Փաստի առթիվ քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայով դին տեղափոխում են Աշտարակի դիահերձարան։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ