Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Քանի Նիկոլը կա, պատերազմը կանգ չի առնելու. սա է իրականությունը. Միքայել Մինասյան

Անցած երեսուն օրերին ստի կայսրությունը համոզում էր ժողովրդին, թե Նիկոլը կանգնեցրել է պատերազմը, իսկ փողոց դուրս եկած մարդիկ ուզում են, որպեսզի նորից պատերազմ սկսվի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Այս թեզը չնայած բացարձակ կեղծ լինելուն՝ շատերին ստիպում էր իրենց վրդովմունքն արտահայտել լուռ՝ առանց փողոց դուրս գալու, քանի որ մարդիկ արդարացիորեն չեն ուզում պատերազմ։ Ոչ ոք չի ուզում։

Վերջին օրերի իրադարձությունները հիմնովին ջախջախեցին ստի կայսրության նաև այս թեզը։ Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլը մնաց։ Բայց պատերազմը շարունակվեց։ Ընդ որում, նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն այլևս չի դիմադրում և հանձնում է հանքեր, հողեր, եկեղեցիներ, կորցնում գյուղեր, ավելացնում գերիների քանակը։ Հիմա միակողմանի պատերազմ է, որովհետև Նիկոլի Հայաստանն ուղղակի հանձնվել է։

Պարզվեց, որ անգամ կապիտուլացիայից հետո թշնամին կանգ չի առնելու, իսկ Նիկոլը խոնարհաբար շարունակելու է զիջել այն, ինչ իրենից կպահանջեն՝ մարդասպան դիվերսատներից մինչև Հադրութի շրջանի գյուղեր։ Պարզվեց, որ պատերազմը կանգ չի առել, դրա վկայությունն են նախօրեի 6 վիրավորներն ու գերության մեջ հայտնված նոր զինվորները։
Ու ստացվեց այնպես, որ Արցախը տալով, գլխացավը չվերացավ։ Այն ավելանում է։ Որովհետև պարզվեց, որ Ադրբեջանի ուզածը սկսվում է 7 շրջանով, բայց չի ավարտվում։ Ալիևն արդեն հայտարարել է իր հավակնությունների մասին՝ ընդհուպ մինչև Սյունիք, Սևան ու Երևան։

Բաքվի ախորժակը նոր է բացվում, Թուրքիան երանությամբ է հիշում Էնվերին։ Այս մարդիկ էլ ո՞նց ասեն, որ Հայաստանն ու հայերին ընկալում են որպես թշնամի։ Էլ ինչ անեն, որ հասկանաք. նրանց հետ ուզվորություն անելն անհնար է։ Եթե թուլացար, կվերացնեն՝ բառի ամենաբուն իմաստով… Եվ սրան զուգահեռ 5000 զոհի մարմինը չսառած՝ նիկոլականները խոսում էին Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրի, դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին։ Այս մարդիկ իսկապես չեն հասկանում՝ իրենց արածի ու ասածի հետևանքները։

Քանի Նիկոլը կա, պատերազմը կանգ չի առնելու։ Սա է իրականությունը։

Հ.Գ. Այս պատերազմն իր ողջ մարդկային ողբերգությամբ, հայրենազրկմամբ պարունակում է նաև ինքնամաքրման նշմարվող հույս։ Հույս, որ ի վերջո մենք հրաժեշտ կտանք պատրանքներին։ Այն պատրանքներին, որոնք ինքներս էինք ստեղծել, որոնք մեզ հրամցրել էին։ Ու վերջապես կհասկանանք՝ ով ենք մենք, որտեղ ենք ապրում, ովքեր են մեր թշնամիներն ու բարեկամները։ Ու պատրանքների փոխարեն կձևավորենք մեծ երազանք՝ առողջ, ազնիվ և հաղթական, որի հետևից բոլորով կգնանք», — գրել է Մինասյանը։