Բժիշկը նշել է հայտնի ցավազրկողների վտանգի մասին
Բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նշել է հայտնի ցավազրկողների վտանգի մասին: «О самом главном» հաղորդման եթերում նա բացատրել է, թե ինչ կողմնակի ազդեցություններ կարող են ունենալ ոչ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատները: Թողարկումը հրապարակված է YouTube-ում:
Հեռուստադիտողի հետ քննարկելով՝ կարելի՞ է արդյոք՝ որպես գլխացավի միջոց, պարացետամոլ օգտագործել, բժիշկը նշել է, որ շատերը հաճախ ընդունում են դեղամիջոցներ «սկսած հնագույն անալգինից մինչև այս բոլոր իբուպրոֆենները»:
-Սրանք բոլորը ոչ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատներ են, որոնք մարդկանց մեծ մասը չպետք է ընդունի, - ասել է Մյասնիկովը:
Մասնագետի համաձայն՝ դրանք առաջացնում են հիպերտոնիա, սրտի ինֆարկտներ, ինսուլտներ և վատացնում են սրտային հիվանդությունների ընթացքը: Այս դեղամիջոցները վտանգավոր են հատկապես 60 տարեկանից բարձր անձանց համար:
Բժիշկը հավելել է, որ որպես հիմնական ցավազրկող՝ խորհուրդ է տրվում պարացետամոլ օգտագործել: Նա պարզաբանել է, որ սա ևս ոչ ստերոիդային հակաբորբոքայիններից է, բայց միևնույն ժամանակ, պարացետամոլն՝ ի տարբերություն խմբի մյուս պրեպարատների, կողմնակի ազդեցություններ չունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ