Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության մասին ձայնագրությունը ներկայացվել է ՀՔԾ. Փաստինֆո
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երկու անգամ հրավիրվել ՀՔԾ՝ պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննության։
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է Մովսես Հակոբյանի նոյեմբերի 19-ի ասուլիսում հնչեցրած սկանդալային հայտարարություններից հետո, որոնց համաձայն պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը եւ հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Նա ընդգծել էր, որ իր խոսքերը որեւէ մեկը հերքել չի կարող, քանի որ կան ձայնագրություններ։
«Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ Փաշինյանի՝ Հայաստանի համար ճակատագրական դարձած ապօրինի հանձնարարության ձայնագրությունը ներկայացվել է ՀՔԾ-ին եւ վարույթն իրականացնող մարմինը հայտնվել է անելանելի վիճակում՝ Մովսես Հակոբյանին չեն կարող մեղադրել սուտ մատնության մեջ, իսկ Փաշինյանին կալանավորելու համարձակություն չունեն։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Հակոբյանը հաստատել է, որ վարույթ իրականացնող մարմինը պահանջել է ձայնագրությունները, ինչը տրամադրվել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ Փաշինյանը իր հանձնարարության շուրջ դեռ չի հարցաքննվել։
Ի դեպ՝ բացի հարցաքննությունից որեւէ այլ քննչական գործողության Մ.Հակոբյանը չի մասնակցել։ Այսինքն՝ տեղի չեն ունեցել նաեւ առերես հարցաքննություններ, ինչը վկայում է, որ Մովսես Հակոբյանի հայտարարությունները հերքող ցուցմունքներ նախաքննական մարմինը ձեռք չի բերել, այլապես նրանց մասնակցությամբ պետք է, որ կազմակերպվեր առերեւս հարցաքննություն։
Իսկ թե արդյոք այս պահին նախաքննական մարմինը կարո՞ղ է ապահովել բազմակողմանի, օբյեկտիվ քննությանն իրականացումը հարցին ի պատասխան՝ Հակոբյանը դժվարացավ կարծիք հայտնել, սակայն համոզմունք հայտնեց, որ իր նկատմամբ անօրինականություններ անել չեն կարող։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ