Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե բարիկադի որ կողմում է՝ դավաճանների, թե հայրենասերների. Միքայել Մինասյան


 

Հաճախ են հարցնում՝ արդյոք Վազգեն Մանուկյանը վարչապետի ամենաիդեալական թեկնածուն է, իսկ նրան առաջադրած կուսակցությունները՝ անխոցելի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արդյոք ընդդիմությունն էֆեկտիվ է եւ վայելում է ժողովորդի աջակցությունը կամ ինչո՞ւ բավարար չափով վճռական չէ։ Սրանք հարցեր են, որոնք ես համարում եմ ժամանակավրեպ եւ երկրորդական։

Վերջերս էլ դիտեցի իմ կողմից շատ հարգված Աննա Աբրահամյանի ֆեյսբուքյան լայվը, որտեղ նա քննադատում էր այսօրվա ընդդիմությանը, այդ թվում՝ ինձ։ Ու քանի որ ընդդիմադիրների հարցը շատերին է մտահոգում, կփորձեմ պատասխանել անկեղծ ու պարզ՝ փորձելով փակել թեման։

Նախեւառաջ, Հայաստանում այսօր չկա իշխանություն, հետեւաբար չի կարող լինել նաեւ ընդդիմություն, իսկ ընտրությունը շատ պարզ է՝ կա՛մ դու հայրենիքի դավաճանի կողմքին ես, կա՛մ պայքարում ես նրա դեմ։

Ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները վերաբերում են քաղաքական դաշտին, իսկ այս պայքարը քաղաքական չէ, իշխանության համար չէ։ Այս ծուղակի մեջ, ցավոք, ընկել են շատերը։

Իշխանություն զավթած խելագարի դեմ, որը երկիրը տարել է կապիտուլյացիայի՝ հանձնելով հող ու ինքնիշխանություն, չեն պայքարում ընդդիմություն-իշխանություն տրամաբանությամբ ու գործիքակազմով, պայքարում են՝ որպես դավաճանի, որից օր առաջ պետք է ազատել երկիրը, որ փորձ արվի փրկել մնացածը։

Ինձ հարցնում են՝ բավարարվա՞ծ եմ ես մեր գործողություններով։ Իհարկե ո’չ, քանի դավաճան վիժվածքը երկրի ղեկին է։

Ինձ հարցնում են՝ դավաճանի հեռացումը հրապարակավ պահանջող բոլորը լա՞վն են։ Իհարկե ո՛չ։ Այո, այնտեղ կան քաղաքական գործիչներ, որոնք չպիտի լինեին՝ հաշվի առնելով իրենց անցյալը եւ անցյալում կատարած քայլերը։ Ավելին, կամա թե ակամա նրանք էլ են նպաստել Նիկոլի ստեղծմանն ու «նիկոլիզմի» առաջացմանը։ Սա փաստ է։

Ձեր կարծիքով՝ ես չգիտե՞մ այդ մարդկանց մասին ավելին, քան կարող եք անգամ երեւակայել։ Անշուշտ գիտեմ։ Վստահորեն նրանցից շատերն էլ երջանիկ չեն իմ ներկայացությունից եւ կարող են ունենալ իրենց վերապահումները։ Բայց մեր բոլորի հավաքական մեղքերի եւ Նիկոլի դավաճանության միջեւ կա 5000 կյանք, հարյուր հազարավոր խեղված ճակատագիր ու կորսված եւ կորսվող հայրենիք։ Այս իրողությունը շատ պարզ է դարձնում իմ ընտրությունը։

Չերչիլն ասում էր՝ «Հիտլերի դեմ պայքարում պատրաստ եմ դաշնակցել նույնիսկ սատանայի հետ»։ Հիմա իմն է. Նիկոլի դեմ պայքարում բացարձակ կարեւոր չէ, թե ով է կողքինդ։ Ով էլ լինի, ի տարբերություն Նիկոլի, հող չի հանձնել, ով էլ լինի՝ դավաճան չէ, ով էլ լինի՝ կապիտուլյանտ չէ, ով էլ լինի՝ օտարերկրյա գործակալների գործընկեր, պատանդ կամ մարիոնետ չէ։

Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե բարիկադի որ կողմում է՝ դավաճանների, թե հայրենասերների։ Ու այն մարդիկ, որոնք դուրս են եկել կոմֆորտ զոնայից եւ համարձակություն ունեցել միանալ պայքարին, արժանի են նվազագույնը հարգանքի։ Էլ չեմ խոսում նրանց մասին, որոնք անցած երկուսուկես տարիներին մշտապես եղել են պայքարի առաջնագծում։

Հիմա փրկության բեւեռի բազմաշերտությունը քննարկելու կամ քննադատելու ժամանակը չէ։ Հիմա մեկ ճակատով, մեկ բռունցքով հայրենիքը փրկելու պահն է։ Փրկենք այս աղետի հետագա խորացումը, կանխենք հայրենիքի գահավիժումը, հետո արդեն կանցնենք մյուս հարցերին։