Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Հասարակություն

Նիկոլ, հեռացիր, որ փրկես ընտանիքդ

 

 
Երկար մտածում էի՝ ուղիղ տեքստով ասե՞մ այն, ինչ մտածում եմ, թե՞ մի վերջին անգամ ապավինեմ Նիկոլի ողջամտությանը կամ դրա փշրանքներին։ Բայց Նիկոլին ողջամտությունը լքել է վերջնականապես ու անվերադարձ, ու նա աթոռը սկսել է սիրել նույնիսկ ավելի, քան՝ իր անգամ իր ընտանիքը ու երեխաներին, որոնք կարող են դառնալ ժողովրդական ցասման թիրախ։
Խնդիրը՝ 17 կուսակցությունները չեն, որոնք հրաժարական են պահանջում։ Նրանց ժողովուրդը կարող է վստահել, կամ՝ ոչ, նրանց հետևից կարող է գնալ կամ չգնալ։ Դա չէ, որ ուզում եմ քննարկել հիմա, այլ՝ Նիկոլի մոլագարությունը, աթոռից կախված լինելու հիվանդ փառասիրությունը, անպատասխանատու գյադայությունը։
Որպես հին մտերիմ եմ ասում․ Նիկոլ, դու իրավունք չունես քննարկել անգամ, թե քեզանից հետո ինչ քաղաքական կամ իշխանական կոնֆիգուրացիա է ձևավորվելու, որովհետև կապիտուլյանտն ինքասպան է լինում կամ հանձնվում է արդարադատությանը։ Դու քաղաքական առումով դիակ ես, որի գարշահոտությունն արդեն «վայելում» է ամբողջ երկիրը, անգամ՝ քո սակավաթիվ թիմակիցները, ովքեր դարձել են քո փառասիրության ու ֆոբիաների պատանդները՝ ահով սպասելով ժողովրդական անխուսափելի ցասմանը, որը վրա է հասնելու ոչ թե ընդդիմության կամ ինչ-որ մեկի ցուցումով, այլ՝ օբյեկտիվորեն՝ որպես պատասխան քո հանցավոր անպատասխանատվության, կապիտուլյացիայի շարունակության։
Դու չես հասկանում ինչ ավեր ես գործել, դավաճանական ինչպիսի սարսափելի հետագիծ ես թողել մեր պատմության մեջ։ Դու ոչ միայն տարածքներ ես հանձնել, այլ սպանել ես մեր պետությունը, մեր ինքիշխանությունը վերածել ես անբարո մի կնոջ, որը ստրիպիզով քարշ է տալիս իր անպատիվ գոյությունը, դու սպանել ես մեր երկրի ապագան, դու քո փիառի համար զոհել ես հազարավորների կյանքեր, դու հասարակությանը մոտեցրել ես մի սահմանագծի, որից անդին նրա համար ընդունելի են դառնում նույնիսկ «նախկին մերժվածները», միայն թե՝ հեռանաս․․․
Ի՞նչ «ճանապահային քարտեզ» ես հրապարակում, ի՞նչ հեքիաթներ ես պատմում, երբ դեռ հին գերիներին չբերած՝ Ալիևին «նվիրում» ես հարյուրից ավելի տղաների, երբ քո փնթիության կամ թշնամասիրության հետևանքով երեկ «շան ծեծ» է կերել Արցախի բանակի հրամանատարը, այսօր Երևանում կոտրվել են ՊՆ դարպասները։
Նիկոլ, դու այլևս կողմնակից չունես։ Դու՝ հանուն իշխանության, «փուռը տվեցիր» Արցախը, Հայաստանի անկախությունը, հերոս տղերքի, քո թիմակիցներիդ շատերին, մնացել է ընտանիքդ։ Ոչ մեկի ու ոչ մի բանի մասին չես մատածում, մտածիր գոնե երեխաներիդ մասին, որոնք հաստատ մեղավոր չեն, որ դու մոլագար ու հիվանդ փառասեր ես։
Մեղքերդ մի ավելացրու, Նիկոլ, դու սովորական դավաճան ես ու ոչինչ քեզ չի փրկի․․․ Հեռացիր, որ փրկես ընտանիքդ։