Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Հասարակություն

Հայաստանն ու Ադրբեջանը սանձազերծել են մեկնաբանությունների պատերազմ. Կոմերսանտ

Ռուս խաղաղապահները կարգավորել են ղարաբաղյան Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերում միջադեպը՝ ի շահ Բաքվի: Նոր քարտեզի վրա այդ տարածքը նշված է որպես ադրբեջանական, իսկ Telegram-ալիքներում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է՝ ինչպես են հայ զինվորները զենքը հանձնում: Պարզվել է, որ հակամարտության կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունը: Բաքվում համոզված են, որ հայկական զորքերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի այդ տարածքը, իսկ Երեւանում համարում են, որ դա վերաբերում է միայն դրա շուրջ գտնվող շրջաններին, գրում է «Կոմերսանտ»-ը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դարձյալ թարմացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության քարտեզը՝ ըստ էության՝ վերադարձնելով դրա նախկին տեսքը: Եթե դեկտեմբերի 13-ին հրապարակված քարտեզում խաղաղապահների հսկողության գոտում ներառված են եղել Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը, ինչպես նաեւ դեպի այդ գյուղեր տանող ճանապարհը, ապա դեկտեմբերի 14-ին ուղղված տարբերակում այդ տարածքները նշված են որպես Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող: Դեռ ավելին, «Պայմանական նշաններ» բաժնում հայտնվել է գիծ, որով ընդգծված է խաղաղապահ առաքելության գոտին: Այն նկարագրված է որպես «Ռուս խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի»: Այդ նորամուծությունը կարող է նշանակել, որ խաղաղապահներն այդ գոտու սահմաններից դուրս իրենց ազդեցությունը տարածելու իրավունք չունեն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-12-ին Հադրութի մոտակայքի երկու գյուղերում, ըստ էության, վերսկսվել էին մարտական գործողությունները ադրբեջանական զորքերի եւ հայկական ջոկատների միջեւ, որոնք հրաժարվում էին հեռանալ այդ դիրքերից: Իրենց գործողությունները Բաքվում անվանել էին «հարկադրված հակաահաբեկչական գործողություն»: Մարտերը դադարեցնելու հարցում օգնել էր միայն ռուս խաղաղապահների միջամտությունը: Իսկ ավելի ուշ ադրբեջանական Telegram-ալիքներում հայտնվել էր տեսանյութ, որում երեւում էր՝ ինչպես են հայ զինվորները վայր դնում զենքերը ադրբեջանցի զինվորականների հսկողության ներքո: Հաշվի առնելով, որ այդ կադրերում հողը ծածկված էր ձնով՝ նկարահանումն արվել էր արդեն նոյեմբերի 10-ի համաձայնությունը ստորագրելուց հետո եւ, շատ հավանական էր, որ հենց Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերում: Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները չեն պատասխանել «Կոմերսանտ»-ի հարցին, թե ինչ է այժմ տեղի ունենում այդ գյուղերում:

Իրավիճակի լարվածության ավելացումը հանգեցրել էր առաջին լուրջ քննադատության ռուս խաղաղապահների հասցեին: Ընդ որում՝ այն հնչել էր երկու կողմերից:

Նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթաքույց դժգոհությամբ ակնարկել էր առ այն, որ խաղաղապահների դիրքն արդեն վաղուց պետք է հայտնվեր էսկալացիայի գոտում: «Ինչո՞ւ հարձակման պահին խաղաղապահներն այդտեղ տեղակայված չէին. դա առանձին քննարկման եւ վերլուծության նյութ է»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Իսկ երբ երկու գյուղերի շրջանում խաղաղապահ կոնտինգենտն արդեն հայտնվել էր, քննադատություններ էին հնչել Բաքվից: Ճիշտ է՝ ավելի ցածր՝ խորհրդարանական մակարդակում: «Ռուս խաղաղապահների ներկայացրած նոր քարտեզը ամբողջովին անհասկանալի է,-ֆեյսբուքյան էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիեւը՝ նկատի ունենալով տարբերակը, ըստ որի՝ Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը գտնվել են ռուս զորքերի հսկողության ներքո:-Այն դուրս է գալիս համաձայնության սահմաններից, իսկ մեր հին հողերը դրանում ներկայացված են ուրիշ անուններով: Խաղաղապաների գործունեությունը սահմանված է միջազգային իրավունքով, եւ նրանք ոչ մի դեպքում չպետք է խախտեն իրենց պարտավորությունների եւ պատասխանատվության սահմանները: Նրանց պատրաստած քարտեզը չունի իրավական կամ քաղաքական հիմք»:

Ավելին