Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Հասարակություն

Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայկական զորքերը պետք է հեռանան Արցախի ամբողջ տարածքից. Коммерсантъ

Ռուս խաղաղապահները Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած միջադեպը կարգավորել են Բաքվի օգտին։ Նոր քարտեզի վրա այդ տարածքը նշված է որպես ադրբեջանական, իսկ Telegram-ալիքներում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են հայ զինվորները զենքը հանձնում։ Հակամարտության կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը․ Բաքվում համոզված են, որ հայկական զորքերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, իսկ Երևանում համարում են, որ դա վերաբերում է միայն դրա շուրջ եղած շրջաններին, գրում է Коммерсантъ-ը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կրկին թարմացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության քարտեզը՝ ըստ էության վերադարձնելով դրա նախկին տեսքը։ Եթե դեկտեմբերի 13-ի քարտեզի վրա խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում ընդգրկված էին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, ինչպես նաև այնտեղ տանող ճանապարհը, ապա դեկտեմբերի 14-ի՝ ուղղված տարբերակում դրանք նշված են որպես Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Ավելին՝ «պայմանական նշաններ» բաժնում հայտնվել է մի գիծ, որով ընդգծվել է խաղաղապահ առաքելության գոտին։ Այն նշված է որպես «ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի»։ Այս նորամուծությունը կարող է նշանակել, որ խաղաղապահներն իրավունք չունեն իրենց ազդեցությունը տարածել այդ գծից դուրս։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-12-ը Հադրութից ոչ հեռու գտնվող 2 գյուղերում, ըստ էության, վերսկսվել էին մարտական գործողություններն ադրբեջանական զորքերի և հայկական ջոկատների միջև։ Իրավիճակի սրացումը հանգեցրել է ռուս խաղաղապահների հասցեին առաջին լուրջ քննադատությանը։ Ընդ որում, այն հնչել է 2 կողմերից։
 Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անթաքույց դժգոհությամբ ակնարկեց, որ խաղաղապահները վաղուց պետք է հայտնվեին սրացման գոտում։ «Ինչու՞ հարձակման պահին խաղաղապահներն այնտեղ տեղակայված չէին, դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը:
 Իսկ երբ 2 գյուղերի շրջանում հայտնվեց խաղաղապահ զորակազմը, քննադատական հայտարարություններ եղան արդեն Բաքվից։ «Ռուս խաղաղապահների կողմից ներկայացված նոր քարտեզը միանգամայն անհասկանալի է»,- Facebook-ի իր էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիևը՝ նկատի ունենալով այն տարբերակը, ըստ որի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը գտնվում էին ռուսական զորքերի վերահսկողության տակ: «Խաղաղապահների գործունեությունը ամրագրված է միջազգային իրավունքով, և նրանք ոչ մի դեպքում չպետք է դուրս գան իրենց վրա դրված պարտականությունների և պատասխանատվության շրջանակներից: Նրանց պատրաստած քարտեզն իրավական կամ քաղաքական հիմք չունի»։
«Այո, խաղաղապահների գործողությունների վերաբերյալ դժգոհություն եղել է, Коммерсант-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի փորձագետ Ֆարհադ Մամադովը։ «Ադրբեջանում հանրությունն ուշադրություն է հրավիրել նոյեմբերի 10-ի համաձայնագրի 4-րդ կետի վրա: Դրանում խոսվում է այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը մտցվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։
Երևանում և Ստեփանակերտում համաձայնագրի տեքստն այլ կերպ են մեկնաբանում։ Հայ պաշտոնյաներն այս թեման հրաժարվել են մեկնաբանել, բայց անանունության պայմանով զրույցներում հասկացրել են, որ, իրենց կարծիքով, համաձայնագրի 4-րդ կետը վերաբերում է միայն Քարվաճառի, Աղդամի և Լաչինի շրջաններին, որոնք Ադրբեջանին են հանձնվել մինչև դեկտեմբերի 1-ը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի մնացած տարածքին, որը խորհրդային տարիներին մտնում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմի մեջ, ապա այնտեղ, ըստ թերթի հայ զրուցակիցների, պետք է իրականացվի համաձայնագրի մեկ այլ կետ՝ առաջին կետը։ Դրանում ասվում է, որ նոյեմբերի 10-ի կեսգիշերին լիակատար հրադադարից հետո «Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։ Հետևաբար, Հադրութի մոտակայքում գտնվող դիրքերը նույնպես պետք է մնան հայկական զորքերի և աշխարհազորայինների վերահսկողության տակ։
Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան Коммерсантъ-ին հավաստիացրել է, որ նման մեկնաբանությունը սխալ է, և հայկական զորքերը պետք է հեռանան Ղարաբաղի ամբողջ տարածքից:
  Ընդ որում, ռուս խաղաղապահների վերջնական որոշումը՝ լքել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, կարող է բացասաբար ընկալվել Երևանում, հավելել է աղբուրը: