ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի՝ գերիների նկատմամբ միջանկյալ միջոցի կիրառումը չեղարկելու դիմումը
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել «Հայաստանը՝ ընդդեմ Ադրբեջանի» ընդհանուր խորագրով միջպետական հայցերի գործերով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Դատարանը հաստատել է միջանկյալ միջոցների կիրառման կարևորությունն այդ գործերի շրջանակներում և մերժել է դրանք չեղարկելու Ադրբեջանի կառավարության խնդրանքը:
«Լսումները պայմանավորված են եղել Ադրբեջանի իշխանություններից դեկտեմբերի 3-ին ստացված դիմումով, որում կառավարությունը խնդրել էր ՄԻԵԴ-ին կասեցնել միջանկյալ միջոցների մասին գործի քննությունը, քանի դեռ դիմումատուները չեն ապացուցել, որ իրենք դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե»:
Ադրբեջանական կողմը պնդում էր, որ գերիների մասին բարձրացված հարցերը վերաբերում են միջազգային մարդասիրական իրավունքին, և դիմումատուներից ոմանք չեն կարողացել պատշաճ կերպով հիմնավորել իրենց խնդրանքը դատարանի՝ միջանկյալ միջոցների մասին 39-րդ կանոնի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև իրենց պնդումներն առ այն, որ գերիներին անդառնալի վնաս պատճառելու իրական վտանգ կա:
Դրա հետ կապված ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 16-ի իր որոշման մեջ նշել է․
«2020 թվականի սեպտեմբերի 29-ի ընդհանուր միջանկյալ միջոցը, ինչպես այն մեկնաբանվել է 2020 թվականի նոյեմբերի 4-ին և հասցեագրվել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, պետք է ուժի մեջ մնա որպես հիշեցում երկու կողմերին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում իրենց պարտավորությունների մասին»:
Այդ իսկ պատճառով դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության խնդրանքն այդ միջոցը չեղարկելու մասին:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ