Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Հասարակություն

Երբ անբարոյականությունը չունի սահման

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը չունի բարոյական որևէ սկզբունք և սեփական աթոռն ու պաշտոնը պահելու համար պատրաստ է ցանկացած ստորության, գիտեինք շատ վաղուց: Գիտեինք նաև, որ հանրության ամենանուրբ լարերի հետ խաղալու մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու համար կանգ չառավ անգամ ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկի կերպարն օգտագործելուց: Գիտեինք նաև, որ սեփական PR-ի համար Նիկոլ Փաշինյանի կինն ու թիմակիցները կարող են այցելել 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներին ու ժպտադեմ նկարներ հրապարակել՝ կարծես սարսափելի ոչինչ էլ չի պատահել: Գիտեինք, բայց մինչև վերջին պահը դժվարանում էինք հավատալ, որ Նիկոլի իշխանությունը պատրաստ է անգամ անարգել Եռաբլուրում հանգչող մեր հազարավոր հերոսների հիշատակը: Իշխանական քարոզչամեքենան անամոթաբար այսօր այլանդակ ստի հերթական չափաբաժինն է դրել շրջանառության մեջ, թե իբր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը Եռաբլուրում որդեկորույս մայրերին գումար են առաջարկում բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Լա՛վ, դուք ընդհանրապես որևէ սրբություն ու բարոյական արժեք ունե՞ք: Ես հասկանում եմ, որ դուք ձեր բաղձալի աթոռն ու պաշտոնը պահելու համար պատրաստ եք ցանկացած անբարո ու ստոր քայլի, բայց անարգել մեր հերոսների հիշատակը մենք թույլ չենք տա: Դու՛ք եք, որ ձեր անողնաշար քաղաքականության պատճառով ամեն օր ավելացնում եք Եռաբլուրում հանգչող մեր հերոսների թիվը, դու՛ք եք, որ ձեր բունկերներում ու ապաստարաններում թաքնված սարսափում եք անհետ կորած մեր զինվորների ու գերիների հարազատների աչքերին նայելուց, դու՛ք եք, որ ժամեր շարունակ անորոշության ու հուսահատության մեջ եք թողնում այն հարյուրավոր ծնողներին, որոնց որդիների գերեվարման մասին տեղեկություններով հեղեղված էր ամբողջ համացանցը: Հետևաբար, գոնե մի փոքր ամոթ ունեցեք ու լռե՛ք… Լռե՛ք, քանի որ ձեր արտաբերած յուրաքանչյուր բառը ձեր դեմ է օգտագործվելու: Դուք չեք պլստալու հանրության ու ժողովրդի ցասումից ու արդարացի դատաստանից: Ժամանակն այլևս ձեր դեմ է աշխատում, բարոյական օրենքներից զուրկ իշխանիկներ…На изображении может находиться: цветок, растение, небо, дерево, на улице и природа