Կնոջդ ջոկատը որտե՞ղ է դիրք պահել,Գորիսի հյուրանոցից դուրս են եկել, կռուգ տվել, հետ եկել․ ազատամարտիկը՝ Փաշինյանին
Հայրենյաց պաշտպան ազատամարտիկների միավորման պահած՝ «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ հակառակորդը չի կարողացել պաշտպանությունը ճեղքել, բայց դիրքապահները ստիպված են եղել թողնել դիրքը, երբ նման հրաման են ստացել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀԿ անդամ Մանվել Խաչատրյանը, որը նույնպես մասնակցել է պատերազմին։
«Սեպտեմբերի 28-ից կազմ ու պատրաստ, զենք ստացած դուրս ենք եկել սահման։ Գնացել ենք Հադրութի շրջան՝ Կարախամբելի շրջան, որտեղից հակառակորդը մի մետր անցում չի կարողացվել անի։ Բայց թողել ենք նշված տարածքն այս իշխանիկների հրամանով։ Նիկոլ, որ հեղափոխություն արեցիր, եկար իշխանության գլուխ, ստանձնեցիր գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, չէի՞ր մտածում՝ ինչ լծի տակ ես մտնում։ Հիմա բոլորին դավաճան ես հանում, ապացուցիր, որ դավաճան են։ Դավաճանությունները քեզնից են գալիս։ Եթե դավաճան չէիր, ազգային ախոռիդ պարգևավճարներ չտայիր, որ մի հատ էլ հիմա ես պարգևավճարներ տալիս։ 2․5 տարվա պարգևավճարների գումարներով բանակը զինեիր։ Ինչու այսքան զոհեր ունեցանք»,- նշեց նա։
Մանվել Խաչատրյանի խոսքով՝ իրենց խմբից ոչ ոք չի զոհվել, ունեցել են 13 վիրավոր, քանի որ հմուտ են եղել։ Նա պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ պնդելով, որ չի ընդունում նրան որպես գերագույն գլխավոր հրամանատար։
«Հրաժարական տուր ու սպասիր թե ժողովուրդը քեզ ինչ դատասատան կտա։ Կամ կնոջդ ջոկատը որտե՞ղ է դիրք պահել։ Գորիսի հյուրանոցից դուրս են եկել, շարքով կռուգ տվել, նորից մտել հյուրանոց։ Ես մեկ ամիս եղել եմ դիրքերում, տղաներս մինչև հիմա այնտեղ են, բայց նույնիսկ տեղեկանքներ չենք կարողանում ստանալ։ Մենք հիմա էլ կարող ենք զենք վերցնել ու գնալ մեր կորցրած տարածքներն ազատագրելու, բայց ոչ քո հրամանատարությամբ․ դու չես կարող մեզ հրամանատար լինել։ Մենք կընտրենք մեզ հրամանատար»,- նշեց նա։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ