Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն

Սյունիքի մեր հայրենակիցները մեն–մենակ են մնացել թշնամու բանակի ու սահմանային ոտնձգությունների դեմ․ Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Խստորեն դատապարտում և ազգակործան ենք համարում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքները հակառակորդին հանձնելու գործընթացը, ինչը փորձ է արվում քողարկել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով:

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է իրագործել իր պարտվողական քաղաքականությունը ինչպես Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, այնպես էլ Սյունիքի մարզի սահմաններում:

Կապանի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները՝ ադրբեջանական վերջնագրերը, սահմանային լարվածության աճը և հայկական պաշտոնական կողմի հանցավոր անգործությունը, լուրջ մտահոգության և կասկածների տեղիք են տալիս:

Սյունիքի մեր հայրենակիցները մեն–մենակ են մնացել թշնամու բանակի ու սահմանային ոտնձգությունների դեմ։ Նրանք ստիպված են ինքնուրույն պաշտպանել սեփական տունը, ինչպես նաև դիմել են հուսահատ քայլի՝ բողոքի գործողությունների։ Մենք սյունեցիների կողքին ենք և սատարում ենք նրանց պահանջներին։

Օրվա իշխանությունների վարքագիծը պարզապես պետականակործան է։ Դատապարտելի է նաև այն, որ խնդիրները կա՛մ չեն լուծվում, կա՛մ լուծվում են ի վնաս մեզ, սակայն ստի ու մանիպուլյացիաների մեթոդը, որը հատկապես դրսևորվեց պատերազմի օրերին, շարունակում է օգտագործվել։

Հարկ ենք համարում ընդգծել, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացները նախատեսված չեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այդ հայտարարության 1-ին կետով նախատեսված հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի ելակետն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում հայտարարության պահին իրենց զբաղեցրած դիրքերում։ Հետևաբար հայտարարության տեքստի որևէ դրույթ հիմք չէ սահմանների փոփոխության համար։ Ակներև է, որ այդ հարցերը թողնվել էին հետագա բանակցություններին՝ հաշվի առնելով դրանց համապարփակ և բարդ բնույթը։

Նկատի ունենալով միջազգային, ինչպես նաև Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ադրբեջան առկա փորձը` սահմանների սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվում է պետությունների կողմից ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովների բանակցությունների արդյունքում և պահանջում է բանակցությունների արդյունք հանդիսացող սահմանագծի վավերացում երկու պետությունների օրենսդիր մարմինների կողմից: Մինչ նշված գործընթացների ամբողջական ավարտը Հայաստանի Հանրապետությունը պետք է պահպանի իր սահմանը մինչպատերազմական ժամանակահավտածի բնագծերով։

Որևէ քարտեզ, առավել ևս GPS համակարգի տվյալները, իրավական ակտ չեն և չեն կարող հիմք հանդիսանալ սահմանագծման համար, եթե հակասում են բարձրագույն մարմինների կողմից հաստատված սահմանագծին:

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել իրավական հիմքից զուրկ և սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներն ու կենսական շահերը ոտնահարող տարածքների օտարման գործընթացը և կոչ ենք անում այդ գործընթացում ներգրավված պետական մարմիններին չկատարել այն հրահանգները, որոնք հակասում են ոչ միայն մեր պետական շահերին, այլև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը և միջազգային պրակտիկային:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սյունիքում տեղի ունեցող գործընթացները և փաշինյանական իշխանության վարած քաղաքականությունը ցույց են տալիս, որ մենք ապահովագրված չենք նմանատիպ վտանգներից Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Դա նշանակում է, որ մենք պետք է հնարավորինս շուտ ձերբազատվենք այս իշխանություններից և ամեն ջանք գործադրենք մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար։

Հապաղելը պետություն կարող է արժենալ»։

Ավելին