Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս ստեղծել 300.000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանԻդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համարԻդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասինԵս հանդիպեցի նոր սերնդին՝ ներկայացնելու, թե ինչպես է մեր տնտեսական ծրագիրը փոխելու նրանց կյանքը. Նարեկ ԿարապետյանՎճարումների հնարավորությունների կարևոր փոփոխություն Team Telecom Armenia-ի բաժանորդների համարԵրևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի աշխատանքային գործունեությունըՀույս ունենք, որ մարդիկ կհասկանան՝ ընդդիմադիր մանդատը իրենց ոչինչ չի տալու. Նաիրի ՍարգսյանՄեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը խոստովանել է, որ ստացել է ամսական 1.5 միլիոն դրամ պարգևավճար․ Ավետիք ՉալաբյանՄիանում եմ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ դեմ Փաշինյանի կողմից սանձազեռծած արշավը դադարեցնելու հանրային պահանջի ստորագրահավաքին. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն շարունակում է խորացնել համագործակցությունը կրթական հաստատությունների հետՀՀ ԱԺ իշխող մեծամասնությունը հապշտապ փոփոխել է Ընտրական օրենսգիրքը, որով իշխանության հետ չփոխկապակցված դիտորդական առաքելությունների, նախևառաջ՝ «ՀայաՔվեի» գրանցումը կփորձեն մերժել Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ «ՀայաՔվե»-ի գրանցումը փորձելու են մերժել. հրատապ ասուլիսՓաշինյանի հակաեկեղեցական կոալիցիան ճաքեր է տալիս Ի՞նչ է փնտրում ԱՄՆ փոխնախագահը Երևանում Մեր երկրի ղեկավարը որոշել է ողջ աշխարհի առաջ կզել և խաբելով երկիր պահել. Արշակ Կարապետյան Մահացել է Ռոբերտ ՆազարյանըԳները խժռում են թոշակը և հետվճար կոչված խաբկանքը. Հրայր ԿամենդատյանՀետվճարի համար անկանխիկ առևտրի պահանջն արդարացված չէ․ Դավիթ ՀակոբյանՆարեկ Կարապետյանի յուրաքանչյուր հարցազրույցից հետո փոքրիկ խմբակը ջղաձգումների մեջ է ընկնում. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Հասարակություն

Հայ-Ռուսական համալսարանը ՀՀ լավագույն ԲՈւՀ-ն է․ QS EECA University Rankings

Հայ-Ռուսական համալսարանը նախորդ տարվա համեմատ 54 կետով բարելավել է իր դիրքը QS EECA University Rankings Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԲՈւՀ-երի ամենամյա վարկանիշում և այժմ զբաղեցնում է 131-րդ տեղը։ Այդ ցուցանիշով նա առաջ է անցել վարկանիշում ընդգրկված հայկական բոլոր բուհերից՝ ԵՊՀ-ից (179 տեղ), ՀԱՀ-ից (251-300 տեղեր), ՀՊՏՀ-ից (251-300) և ՃՇՀԱՀ-ից (251-300)։

Ընդհանուր առմամբ՝ վերոնշյալ վարկանիշում գնահատվում է համալսարանի գործունեության տասը ցուցանիշ: Դրանցից կարևորագույնը տվյալ համալսարանի ակադեմիական և կրթական հեղինակությունն է։

Բացի կրթական բաղադրիչից՝ հարցմամբ գնահատվում է նաև տվյալ համալսարանի շրջանավարտների մասնագիտական որակներն և մրցունակության մակարդակը համաշխարհային աշխատաշուկայում: Վերոնշյալ վարկանիշային աղյուսակում օգտագործվում է QS World University Rankings համաշխարհային վարկանիշից փոխառնված գնահատման մեթոդոլոգիան:

Հաշվի առնվող այլ գործոններից են նաև ուսանող-դասախոս հարաբերակցությունը, ֆակուլտետների (ինստիտուտների) կատարած հետազոտական աշխատանքները և այլն:

QS World University Rankings-ն առաջին անգամ հրապարակվել է 2004թ․՝ Times Higher Education հանրահայտ ամսագրի հետ համագործակցությամբ, իսկ հետագա տարիներին` սեփական մեթոդիկայով: Ներկայումս այն համարվում է աշխարհի ամենաընդգրկուն վարկանիշային համակարգերից մեկը:

ՀՌՀ մամուլի ծառայություն