Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Հասարակություն

«Սյունեցին ամուր կագնած է, հիմա զինվում ենք, գնանք դիրքեր». սյունեցիները բացեցին Գորիս-Կապան ճանապարհը

Գորիս-Կապան ճանապարհը փակած քաղաքացիները դադարեցրին ակցիան, սակայն նշեցին, որ իրենց գործողությունները կրելու են շարունակական բնույթ:

«Մենք այսքան ժամ այստեղ կանգնելուց հետո մեր հայրենակիցների հետ միասին, էլի ոչ մի հստակ պատասխան չստացանք: Դավաճանած անձի կողմից կնքված պայմանագիրը լիարժեք իր գործողությունները կատարում է, եւ մենք քանի որ անհանգստություն ենք պատճառում մարդկանց, այսօր ժամանակավորապես կբացենք ճանապարհը:

Ակցիաները լինելու են շարունակական, ամեն օր: նա, ով 30-40 կմ առաջ դրված պոստերը մեկ գրչի հարվածով հետ բերեց, նվիրեց թուրքին, մինչեւ տվյալ անձը պատասխանատվություն չկրի, չհեռանա իր սեւ աթոռից եւ չհանձնի այդ աթոռը նրան, ով կգա եւ պատասխանատու ձեւով այս հարցերին լուծում կտա: Մենք անհամբեր սպասում ենք այդ օրվան, որ գա մարդ, որ մեր հարցերին պատասխաններ տա:

Ժամը 5-ը ուժի մեջ է, այդ ժամին այն տարածքները, որոնք գծագրով, GPS-ով մտնում են թուրքի հողի մեջ, հանձնվելու են թուրքերին: Թե ով է երաշխավորելու սյունեցու անվտանգությունը, դեռ պարզ չի»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Սա գոյատեւման պայքար է, քանի որ վտանգված է Սյունիքն ամբողջությամբ: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ անտերության ենք մատնված: Իշխանությունից չկա մի մարդ, որ գա, լսի սյունեցու ձայնը: Այդ պայմանագիրը, որ ասում են եռակողմ է, դադարեցրեք ասել եռակողմ, այն դարձել է արդեն երկկողմ՝ թուրք եւ ռուս: Որովհետեւ այստեղ չկա Հայաստանի ներկայացուցիչ, որը պետք է պահի սյունեցու, հայի եւ արցախցու ինքնությունը եւ պաշտպանի իր անվտանգությունը: Մենք նահանջելու տեղ չունենք: Պինդ եղեք, սյունեցին ամուր կագնած է, հիմա զինվում ենք, գնանք դիրքեր»:

Ավելին