Ալիեւը հայտարարել է նոր կոնֆլիկտի մասին
Հայ զինվորականները Կապանի ուղղությամբ հեռանում են դիրքերից
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին պետք է խոսել անցյալով, հայտարարել է Ալիեւը ԱՊՀ վեհաժողովի ընթացքում: Ալիեւը հայտարարել է, որ հակամարտությունը «լուծվեց» ռազմա-քաղաքական ճանապարհով:
Նա առաջին անգամ չէ, որ անում է նման հայտարարություն: Ընդ որում, նա հղում է արել նաեւ Պուտինի համանման հայտարարությանը: Պուտինը ասել է, թե հակամարտության մասին հնարավոր է խոսել անցյալով: Միաժամանակ Պուտինը խոսել է նաեւ հետագայում կարգավիճակի որոշման մասին: Նախօրեին նա իր ասուլիսում նաեւ հայտարարել էր, թե հուսով է Հադրութի երեք գյուղերի ուղղությամբ սադրանքը կլինի հրադադարի խախտման միակ դեպքը, եւ կողմերը կնստեն բանակցության:
Եթե հակամարտությունն անցյալ է, ապա ի՞նչ բանակցության մասին է խոսում Պուտինը: Թե՞ խոսքը Հայաստանի սահմանների շուրջ «բանակցության» մասին է, որի առնչությամբ թեժ իրավիճակ է Սյունիքում: Ի դեպ, Ալիեւը Բաքվի շքերթում փաստացի հայտարարել է «նոր հակամարտության» մասին՝ Զանգեզուրի:
Սյունիքի սահմանների ուղղությամբ տեղի ունեցող սահմանագծումը գործնականում առաջին քայլերն են այդ ուղղությամբ: Բաքվին այստեղ արդեն իսկ թույլ են տրվել որոշակի քայլեր, որոնք դուրս են նոյեմբերի 9-ի համաձայնագրից: Բանն այն է, որ այդ համաձայնագրում հստակ է երեք շրջաններից հայկական զինուժի դուրսբերումը՝ Քարվաճառ, Լաչին, Աղդամ: Որեւէ խոսք չկա հարավի մասին: Ավելին, կա խոսք, որ զորքերը մնում են այնտեղ, որտեղ եղել են:
Իսկ եթե համաձայնագրում խոսք չկա հարավի որեւէ շրջանի մասին, ապա տրամաբանությունը հուշում է, որ այդտեղ չկար զինուժի շարժ անելու որեւէ պարտավորություն: Ո՞վ եւ ինչպե՞ս է մեկնաբանել այդ հանգամանքը, եւ ինչու՞ է տեղի ունեցել ադրբեջանցիների այդ շարժը առաջ: Հայաստանի կառավարությունն ունի՞ այդ հարցերի ստույգ եւ հստակ պատասխան, թե՞ պատասխանն այն է, որ Հայաստանի կառավարություն չկա:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ