Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Քաղաքականություն

Ուրվագծվում են Փաշինյան-Ալիև գաղտնի պայմանավորվածությունները

Օրվա իշխանությունները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքները հակառակորդին հանձնելու գործընթացը, ինչը փորձ է արվում քողարկել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով: Կապիտուլյացիայի հայտարարության 1-ին կետով նախատեսված հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի ելակետն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում հայտարարության պահին իրենց զբաղեցրած դիրքերում։

Այս հանգամանքը ընդգծեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իր ամենամյա մեծ ասուլիսի ընթացքում` դրանով իսկ փաստելով, որ այն ինչ տեղի է ունենում այսօր Արցախում և ՀՀ սահմաններին, որևէ կերպ նախատեսված չէ ամսի 9-ի եռակողմ համաձայնությամբ: Որևէ քարտեզ, առավել ևս GPS համակարգի տվյալները, իրավական ակտ չեն և չեն կարող հիմք հանդիսանալ սահմանագծման համար, եթե հակասում են բարձրագույն մարմինների կողմից հաստատված սահմանագծին: Սակայն, այս հանգամանքը որևէ կերպ ՀՀ իշխանություններին չի կանգնեցնում: 

Երբ պատերազմից առաջ ադրբեջանական պետական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև գաղտնի բանակցություններ են եղել, որն սկսել է հայկական կողմի նախաձեռնությամբ` շատերը չհավատացին, որ սա հավանական տեղեկատվություն է։ Պատերազմը, սակայն, փոխել է իրերի դրությունը։ Կեսգիշերին դավաճանական փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանից սպասելի է ամեն բան։ Ու հիմա շատերը կարծում են, որ Ալիև-Փաշինյան գաղտնի պայմանավորվածություններ կան, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ։ 

Օրեր առաջ Արցախում ադրբեջանական կողմին զիջվեցին հայկական երեք գյուղեր, որոնք ամսի 9-ի դրությամբ գտնվում էին հայկական կողմի վերահսկողության տակ: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Մինչև հիմա անհասկանալի է, թե հայ զինվորականների վերջին խումբը, որ գերի ընկավ, ինչու հանձնվեցին։ Ինչպե՞ս կարող է զինված անձն ուղղակի հանձնվել։ Որո՞նք են եղել պատճառները, ի՞նչն է ստիպել նրանց չպայքարել: 

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը վերջերս տարօրինակ հայտարարություն է արել ռուս խաղաղապահների կապակցությամբ: Նա ասել է, որ Արցախում որոշ բնակավայրերում Ադրբեջանի կողմից տեղային գործողություններն ունեն հեռահար նպատակ՝ ռուս խաղաղապահների դուրսբերման օրակարգ ձևավորելու համար։ «Համենայնդեպս կարևոր է արձանագրել, որ առնվազն երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել։ Եվ այս առումով բոլոր այդ գործողությունները մենք դիտարկում ենք այս համատեքստում»,- ասել է նա` ավելացնելով, թե հայկական կողմը պատասխանատվությունից չի խուսափում։ Ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը ՌԴ-ից չեն հերքել: Վարչապետի խոսքից պարզվում է, որ եռակողմ հայտարարությունից բացի կա առնվազն մեկ այլ փաստաթուղթ՝ խաղաղապահների մանդատի վերաբերյալ, որը Բաքուն չի ստորագրել: Ինչ՞ փաստաթղթի մասին է խոսքը և որտեղի՞ց է Փաշինյանը տեղյակ, որ Ալիևը այն չի ստորագրել: 

Եռակողմ հայտարարությունը իր շատ դրույթներով ընդհանրական բնույթ էր կրում, ենթադրվում է, որ դրանք ունեն նաև իրականացման մեխանիզմներ, որի մասին դեռևս այս պահի դրությամբ որևէ տեղեկատվություն չի եղել և չի բացառվում, որ կա նաև այդ հայտարարության հավելվածը, որը չի հրապարակվել, սակայն այդ հավելվածի հիման վրա իրականացվում են այդ քայլեր, այդ թվում տեղի է ունենում Սյունիքի մի շարք բարձրուներնքների հանձնումը Ադրբեջանին, ինչը նույնպես եռակողմ համաձայնագրով նախատեսված չէր: Փաշինյանն, ակնհայտորեն, կասկածելի խաղի մեջ է մտել, որ կարող է տխուր վերջաբան ունենալ Հայաստանի Հանրապետության անվտանգության, գուցե նաև գոյության իմաստով։ 

Ավելին