Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Հասարակություն

Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու մասին այլևս ոչինչ չի խոսվում. Տիգրան Աբրահամյան

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի, Դիզափայտ լեռան՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու մասին, այլևս ոչինչ չի խոսվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան:

«Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի, Դիզափայտ լեռան՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու մասին, այլևս ոչինչ չի խոսվում։

Որևէ մեկը չի բացատրում, թե ի՞նչ պայմանավորվածության հետևանքով, ինչպե՞ս մեր գյուղերը հայտնվեցին Ադրբեջանի հսկողության ներքո, ինչո՞ւ զինաթափվեցին մեր ստորաբաժանումները և ինչպես նրանց մի մասը հայտնվեց գերության մեջ։

Հիշեցնեմ, որ այդ գյուղերը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է լինեին հայկական վերահսկողության ներքո։

Այն մարդիկ, ովքեր մեզ համոզում են, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը, բխում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որևէ ձևով չեն խոսում կամ հղում չեն անում նույն հայտարարությանը՝ որի համաձայն, Հին Թաղերն ու Խծաբերդն էլ պետք է լինեին Արցախի վերահսկողության տակ։

Ստացվում է, որ Ադրբեջանն այդ հայտարարությունն ինչպես ցանկանում կիրառում է, իսկ Հայաստանի անունից ստորագրողը միայն լուռ համաձայնվողի և զիջողի դերում է։ Ու այս ամենը ճիշտ այնպես, ինչպես այդ հայտարարության մշակման և ստորագրման ժամանակ էր»։

Ավելին