Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Ընտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք Չալաբյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
Քաղաքականություն

Արտակ Բեգլարյանը հայտնում է հրաժարականի դիմում գրելու պատճառը

Սիրելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնեմ, որ քիչ առաջ ԱՀ Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարականի մասին գրավոր դիմումս: Նշեմ, որ շարունակում եմ պաշտոնավարել, քանի դեռ մեկշաբաթյա ժամկետում չեմ ներկայացրել երկրորդ դիմումս և Ազգային ժողովի նախագահը հանդես չի եկել հայտարարությամբ:

Հրաժարականս պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով, որին համաձայնվել եմ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից: Թեև շատ դժվար որոշում էր, քանի որ քաջ գիտակցում եմ Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ ու սրտացավ աշխատանքի անհրաժեշտությունը հատկապես այս ժամանակաշրջանում, սակայն, կարծում եմ, նոր պաշտոնում կարող եմ ավելի արդյունավետորեն ծառայեցնել իմ ներուժը Հայրենիքին ու ժողովրդին՝ անմիջական կերպով մասնակցելով առկա ճգնաժամի հաղթահարման ջանքերին:

Իմ որոշման մանրամասն հիմքերը, գործունեությանս հակիրճ ամփոփումը և առկա իրավիճակի վերաբերյալ դիտարկումներս կներկայացնեմ ասուլիսով, որը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում, որը ուղիղ եթերով կհեռարձակվի Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsmanի ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով: Արցախում չգտնվող լրագրողները կարող են իրենց հարցերը նախապես նամակով ուղարկել ֆեյսբուքյան էջին՝ մինչև դեկտեմբերի 23-ի ժամը 9:00-ն:

Այս պատասխանատու դիրքը թողնում եմ պարզ ճակատով ու մաքուր խղճով, քանի որ պաշտոնավարման երկու տարվա ընթացքում ներդրել եմ իմ աշխատանքային ու անձնական առավելագույն ներուժը մարդու իրավունքների պաշտպանության և պետության ամրացման գործում: Չկա որևէ դրվագ, որում ես դավաճանած կլինեմ իմ արժեքներին, սկզբունքներին ու առաքելությանը, սակայն նաև ընդունում եմ թույլտրված սխալներս ու բացթողումներս: Ես միշտ եղել եմ բաց ու անկեղծ քաղաքացիների հետ, ուղղախոս ու պահանջկոտ՝ պաշտոնյաների հետ և առաջնորդվել եմ ոչ միայն աջակցելու, այլ նաև չվնասելու սկզբունքներով: Ինձ ճանաչող անձինք լավ գիտեն, որ մարդկանց ծառայելն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն իմ պարտականությունն է, այլև՝ իմ էությունը:

Մանրամասները՝ ասուլիսում, իսկ այժմ կուզեի երախտագիտությունս հայտնել յուրաքանչյուր անձի ու ինստիտուտի, ում հետ անցել եմ այս պատվաբեր ծառայության ճամփան, ով ամենափոքր չափով նպաստել է իմ պարտականությունների իրականացմանն ու իմ ներուժի իրացմանը: Այդ շարքում, բնականաբար, մեծագույն շնորհակալությունս ուղղում եմ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, մի չերևացող կուռ ու փոքրիկ թիմ, առանց որի սրտացավ աշխատանքի՝ պարզապես ոչինչ չէր ստացվի: Ես աներկբայորեն արձանագրում եմ, որ նրանց շնորհիվ Պաշտպանի հաստատությունը անցել է կայացման նշանակալի ճանապարհ: Ի լրումն խաղաղ օրերի աշխատանքների՝ չեմ կարող չառանձնացնել այն անձանց, ում հետ միասին անցանք ողջ պատերազմը, ում աշխատանքներն էին դառնում զեկույցներ ու հայտարարություններ, ովքեր քանիցս մազապուրծ փրկվեցին մահվանից իրենց բարոյական ու աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում. նախ, մեր փոքր թիմից Իգոր Հայրապետյանը ողջ պատերազմի ընթացքում կանգնած էր Հայրենիքի պաշտպանության առաջնագծում, իսկ դեպարտամենտի ղեկավար Արսեն Սարգսյանի, գործադիր քարտուղար (աշխատակազմի ղեկավար) Գեղամ Ստեփանյանի, ներգրավված փորձագետ Գարեգին Ներսիսյանի հետ միասին թիկունքում կատարում էինք մեր փաստահավաք գործունեությունը և միևնույն ժամանակ տարբեր տիպի աջակցություն ցուցաբերում խնդիրների բախվող անձանց, իսկ աղջիկներն աջակցում էին տեղահանվածներին և մի շարք այլ գործառույթներ կատարում Երևանում: Անշուշտ, շնորհակալ եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ու իր թիմին մեր աննախադեպ համագործակցության համար, որի շնորհիվ կարողացել ենք լրջագույն արդյունքներ արձանագրել: Շնորհակալ եմ նաև բոլոր անհատական ու ինստիտուցիոնալ աջակիցներին, ինձ վստահող քաղաքացիներին, ովքեր ինձ հետ միասին հավատացել են մեր նպատակներին ու ջանքերին:

Վերջում ասեմ, որ ես թողնում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, բայց ոչ երբեք մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը. ես իմ էությունից ու արժեքներից երբեք չեմ հրաժարվելու: Այնպես որ ուր էլ լինեմ, ծառայելու եմ, ընդհանուր առմամբ, նույն նպատակներին և նույն սկզբունքներով՝ ավելի ու ավելի բազմապատկված եռանդով և ավելի հղկված հմտություններով, առավել ևս՝ այս

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

 

 
 
Ավելին