Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Հասարակություն

Արմանն ասաց՝ մի՛ լացեք, ես ամեն ինչ զգում եմ, իմ ձեռքը կդողա մարտի դաշտում. հերոսի վերջին տեսանյութը՝ զոհվելուց առաջ (տեսանյութ)

23-ամյա Արման Օհանջանյանը, թեև առողջական որոշ խնդիրների պատճառով բանակում չէր ծառայել, սակայն պատերազմի հենց երկրորդ օրը կամավոր մեկնել էր առաջնագիծ:

Արմանին հրաման չեն տվել, որ մասնակցի պատերազմին, սակայն դա նրան չի խանգարել միանալ մի խումբ արցախցիների ու հասնել Ստեփանակերտ. արմատներով արցախցի Արմանը հաճախ է ասել՝ արցախցի եմ, ես չգնամ, ո՞վ գնա. այսպես էր ասում նաև Քառօրյա պատերազմին:

«Իր կամքով Ջաբրայիլ էր գնացել, հոկտեմբերի 1-ին մայրիկին հրաժեշտի նամակ էր գրել, երևի մտածել էր՝ վերջին նամակն է, այդ ժամանակահատվածում էլ Ջաբրայիլում թեժ մարտեր էին ընթանում, ինքն էլ դիպուկահար էր»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասում է Արմանի քույրը՝ Թամարա Օհանջանյանը:

«Պոստերը ցրիվ տվեցին, գալիս են մեզ վրա, կներես ինձ ամեն ինչի համար, ես ձեզ շատ սիրում եմ, եթե ինձ ինչ-որ բան պատահի, գլուխդ բարձր կքայլես, մամ, սաղ մնամ՝ կզանգեմ»,- Արմանի նամակն է՝ ուղղված մայրիկին:

Նամակից հետո Արմանը վիրավորում էր ստացել, երկար ժամանակ չէր կարողացել զանգել, հետո մի քանի ժամով տուն էր վերադարձել, ապա նորից՝ առաջնագիծ մեկնել: 

«Հերթափոխին տուն էր եկել, քայլելիս դժվարանում էր, բայց ցույց չէր տալիս, ցավն իր ներսում էր թաքցնում: Մարտական ընկերներն էլ էին եկել Արմանի հետ, պատմում էին մարտի դաշտում կատարվածը ու, կարծես, ֆիլմից հատվածներ պատմեին: Կես ժամ անց զանգ եկավ. Արմանը նորից մեկնեց ռազմաճակատ»,- պատմում է քույրը:

Թամարայի խոսքով՝ այդ անգամ տագնապ կար, ներքին անհանգստություն, որ ոչ մի անգամ չէր եղել. «Մայրիկս լաց եղավ, Արմանն ասաց՝ մի՛ լացեք, ես ամեն ինչ զգում եմ, իմ ձեռքը կդողա մարտի դաշտում». Արմանի այս խոսքերը գամվել են ընտանիքի հիշողություններում. այդ օրը հերոսին տեսնում էին վերջին անգամ:

«Նորից Ջաբրայիլ էր գնացել, հոկտեմբերի 20-ին զանգել է հայրիկին, ասել, որ վիրավոր է ու կռվի դաշտում՝ մենակ: Երևի զանգել էր հրաժեշտ տալու. ընկերոջ հետ էր խոսել նաև, ասել, որ վիճակը ծանր է. եթե ինչ-որ մեկը հասներ օգնության՝ Արմանս հաստատ կփրկվեր, որովհետև արնաքամ է եղել: Այն մարդիկ, որոնք այդ օրը պետք է հրամանը կատարեին, այնտեղ չեն լինում. ասում են, որ հայ վիրավորներ կան, պետք է գնանք, բերենք, վարորդն ասում է՝ ես կգնամ, բայց ինչ-որ մեկն էլ թող գա հետս, եղբորս ընկերն է  ցանկացել գնալ, բայց եղբայրս է գնացել՝ ասելով՝ ես որոշ չափով տեսել եմ կյանքը, սերունդ եմ թողել... Պարզվել է՝ այդ վիրավորը հայի համազգեստով թշնամին է եղել, վիրավոր են ձևացել, որ մոտենան... մոտեցել են ու սկսել կրակել»,- պատմում է Թամարան:

Արմանը Մասիս քաղաքից էր, ամուսնացած էր, ունի ինը ամսական տղա: Կյանքով լեցուն ու կյանքը սիրող Արմանը քրոջ համար խիստ եղբայր էր, բայց միևնույն ժամանակ անչափ հոգատար ու բարի: Թամարան ասում է՝ չափազանց ընկերասեր էր ու նվիրվող, դիմացինի խնդիրներն իրենն էր համարում:

Քրոջ պաշտպանն էր Արմանը, իսկ հիմա Թամարան  հերոսի ներկայությունն ամենուր զգում է, անընդհատ սպասումով է, որ կգա...

Արփինե Հակոբյան

Ավելին