Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները հայտնաբերել են անհետ կորած երկու հայ քաղաքացու․ ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անհետ կորած երկու հայ քաղաքացու են հայտնաբերել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Ռուս խաղաղապահները օգնել են գտնել նախկինում անհետ կորած ՀՀ երկու քաղաքացու և հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչակազմին: Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջանում անհետ կորած զինծառայողների որոնման համատեղ խումբը հայտնաբերել է Հայաստանի երկու քաղաքացու, ովքեր տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի տարածք», - ասել է նա: Ըստ Կոնաշենկովի, Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում անհետ կորածների մասին տեղեկատվության հավաքագրումը շարունակվում է: Մինչ օրս ընթացք է տրվել թեժ գծի կողմից ստացված 528 հեռախոսազանգի:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ