Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Հասարակություն

Անփոփոխ ձեռագիր. ի՞նչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի իշխանության 2.5 տարիները աչքի ընկան մի մարտավարությամբ, որը լակմուսի թղթի պես է անցնում այս կառավարության գործունեության միջով: Այդ մարտավարությունը հայտնի է որպես բաժանիր և տիրիր սկզբունք: Նիկոլ Փաշինյանը բաժանում է հայ ժողովրդին, որպեսզի տիրի և իրականացնի այն ծրագրերը, որոնց իրականացման համար էլ 2018-ին եկել է իշխանության: 

Անմիջապես հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը առաջ քաշեց սևերի և սպիտակների կեղծ օրակարգը: Ավելորդ է ասել, որ սա պարզ քաղաքական մանիպուլյացիա էր, որի նպատակը հասարակության մի հատվածին մյուսի դեմ հանելն էր: Դա Փաշինյանի մոտ, ցավոք, ստացվեց և թերևս միայն բախտի բերմամբ է, որ իրադարձությունները չզարգացան այն հունով, որոնք կարող էին հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Սևերի և սպիտակների պատերազմի բացումը պաշտոնապես արեց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը դեռ 2018 թվականին: Նրա սկանդալային հայտարարությունները շատերը որակեցին անփորձության հետևանք, և միայն այսօր ենք հասկանում, որ իրականում գործ ունեինք հասարակության մի ստվար հատվածի տրամադրությունների և կարծիքի կազմակերպված մանիպուլյացիայի հետ: 


Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Փաշինյանը չի փոխել իր այս մարտավարությունը: Պարզապես սևերին և սպիտակներին փոխարինելու են եկել էլիտան և ժողովուրդը: Ինքը` Փաշինյանը, իհարկե, ժողովուրդն է, այն խեղճ ժողովուրդը, որից էլիտան փորձում է ծլել իշխանությունը: 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի: Ընդ որում, ըստ վարչապետի, խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն: «Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը: Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի: Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետև եթե ժողովուրդը իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող», - գրել է Փաշինյանը։ 

Ինչպես տեսնում ենք՝ ձեռագիրը նույնն է, նպատակը` նույնպես; Այսօր, պատերազմից բզկտված հասարակությանը միավորելու փոխարեն, երկրի թիվ մեկ դեմքը կրկին անում է ամեն ինչ այդ հասարակությանը կեղծ օրակարգերով էլ ավելի բաժանելու համար: Սակայն, Փաշինյանը կարող է բախվել մեկ այլ խնդրի, երբ իր կեղծ օրակարգը և մանիպուլյացիաները այլևս անիմաստ են դառնալու: Բանն այն է, որ հասարակության մի հատվածին այսպես կոչված` նախկիններով վախացնող Փաշինյանը բախվելու է մի իրականության, որտեղ քաղաքական դաշտ են մտնելու նոր քաղաքական ուժեր, որոնք որևէ կերպ կապված չեն լինելու ոչ նախկինների, ոչ ներկաների հետ: Իսկ այդպիսի ուժերի ձևավորման անհրաժեշտությունը այսօր հստակ հանրային պահանջ է: Հետաքրքիր է, իսկ այդ ժամանակ ի՞նչ է հնարելու Փաշինյանը, ում և ում դեմ է հանելու, իսկ որ փորձելու է՝ դրանում կասկած չկա: Կան քաղաքական գործիչներ, որոնք մինչև իրենց քաղաքական կարիերայի ավարտը՝ սովորաբար տխուր ավարտը, հավատարիմ են մնում նույն ձեռագրին… 

 

Ավելին