Ադրբեջանական վիզայով օտարերկրացու սադրանքը Հանրապետության հրապարակում. AntiFake.am
«Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հրավիրած հանրահավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Տարածքում լուսանկարահանումներ էր իրականացնում նաև AntiFake.am-ի լուսանկարիչը: Տարբեր քաղաքացիների լուսանկարելու ընթացքում նրան է մոտեցել մի քաղաքացի, որը սեփական նախաձեռնությամբ անգլերենով առաջարկել է նկարել իր անձնագիրը։ AntiFake.am-ի լուսանկարիչը միայն լուսանկարելուց հետո է ուշադրություն դարձրել փաստաթղթի բովանդակությանը: Իսկ հետո չի ստացվել գտնել նշյալ անձնավորությանը, քանի որ նա արագորեն կորել է տեսադաշտից։
Օտարերկրացու անձնագրի էջի վրա, որն առաջարկել էր լուսանկարել, ադրբեջանական վիզա էր: Ըստ տվյալների՝ քաղաքացու անունը Սալվատորե Վամփո (Salvatore Vampo) է, ազգությամբ՝ իտալացի:
Անձնագրի էջի վրա նշմարվում է «S. Aliyev» ստորագրությունը: Նշվում է, որ վիզան տրվել է 30 օր ժամկետով՝ տուրիստական նպատակներով՝ Թբիլիսիում: Դատելով դրոշմակնիքներից՝ քաղաքացին մուտք է գործել Ադրբեջան 2019թ. դեկտեմբերին 27-ին և դուրս է եկել Ադրբեջանից 2020թ. հունվարի 24-ին:
Նախ անհասկանալի է, թե ինչու է նշված անձը նման քայլի դիմել և բացելով իր անձնագրի ադրբեջանական վիզայով էջը մեր լուսանկարչին առաջարկել նկարել այն՝ իմանալով, որ Հանրապետության հրապարակում ընթացող հասարակական իրադարձությունները պայմանավորված են Արցախյան պատերազմի հետևանքներով։ Սա ակնհայտ սադրանքի է նման։ Անհասկանալի է նաև, թե ինչպես է Ադրբեջան ելումուտ արած օտարերկրյա քաղաքացին այցելել Հայաստան, ինչ նպատակներով է գտնվում Հայաստանում և ինչու է մասնակցում ներքաղաքական գործընթացների։
Դեպքի առնչությամբ հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը»:





















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ