Հերոս տղան ոչնչացրել է 200 թուրքի. մանրամասներ
Պաշտպանության բանակը հերոսական նոր դրվագներ է ներկայացրել։ Սանիտար-վարորդ, շարքային Արսեն Գրիշայի Տերտերյանը մարտական ինտենսիվ գործողությունների ժամանակ թշնամական կրակի տակից տարհանել է զոհերին ու վիրավորներին: Հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Դավիթ Շահենի Մոսյանը ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում հմտորեն ղեկավարել է մարտը' պատճառելով թշնամուն կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Նույն հատվածում ընթացող թեժ մարտերի ժամանակ աչքի են ընկել ավագ-լեյտենանտ Սերգեյ Վլադիմիրի Դավիդյանը, սերժանտ Վահե Վարդանի Մանուկյանը, կրտսեր սերժանտներ Դավիթ Արայի Հարությունյանը, Միքայել Արսենի Սամսոնյանը, շարքայիններ Վանանդ Վահագնի Կիրակոսյանը, Գագիկ Սարգսի Մկրտումյանը, Արթուր Սենիկի Պարսամյանը, Նարեկ Վաչագանի Ենգիբարյանը, Դավիթ Արսենի Իոաննեսյանը, Ռաֆիկ Զորիկի Հակոբյանը, Արթուր Անդրանիկի Ծատուրյանը, Ջանիկ Արթուրի Առաքելյանը, Արսեն Կարենի Զաքարյանը: Շարքային Կարեն Սերգեյի Գալստյանը հյուսիս-արևելյան ուղղությամբ ակտիվ մարտ է վարել թշնամու դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ ու կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է հակառակորդի հրետակոծությունից: Կապիտան Մամիկոն Աշոտի Աքուլյանը իր ստորաբաժանման հետ հմտորեն կատարել է մարտական առաջադրանքները, ոչնչացրել թշնամու կենդանի ուժ և ռազմական տեխնիկա: Մայոր Դավիթ Մավրի Սարգսյանը իր ղեկավարած մարտկոցի անձնակազմով ոչնչացրել է թշնամու 2 հարվածային ԱԹՍ, իսկ Հադրութի մատույցներում ոչնչացրել թշնամու շուրջ 200 զինվորի: Փառք մեր հերոսներին:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ