Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Հասարակություն

Ինչ կապ կա ՏիկՏոկից հայտնի Վիլենայի և Հայկ Սարգսյանի միջև (տեսանյութ)

ՏիկՏոկում հայտնի Վիլենան Yerevan24.info-ին պատմել է մեծ թվով հետևորդներին գրավելու, իր տեսանյութերին՝ հայրիկի՝ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի վերաբերմունքի, անձնական կյանքի, ասեկոսեների և իր անձը իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հետ կապելու մասին:

— Վիլենա, հանրությունը Ձեզ ճանաչում է ՏիկՏոկից, ինչպե՞ս եք կարողացել գրավել այդքան հետևորդներին:

— Սկզբում ես ՏիկՏոկ նկարում էի ամերիկյան ձայների ներքո, հայերը մտածում էին ամերիկացի եմ, չէին նայում: Մի անգամ առանց մտածելու հայկական հումորային տեսանյութ արեցի, մարդիկ սկսեցին գրել՝ «ո՞նց, ինքը հայ ա», «ամերիկացի ա, դիտավորյալ ա հայերեն խոսում, որ լայք հավաքի»... Հետո հասկացա, որ չեն հավատում հայ եմ ու սկսեցի դիտավորյալ հայկական երգերի տակ տեսանյութեր նկարել, ու դա հետաքրքրեց մարդկանց և հետևորդներիս թիվը գնալով մեծացավ: Երևի թե գլխավոր պատճառն այն է, որ հայի արտաքին չունեմ:

— Ի՞նչ եք անում մյուս տիկտոկեռներից տարբերվելու և նրանցից առաջ անցնելու համար:

— Առանձնահատուկ ոչինչ չեմ անում: Պարզապես, երբ ես նոր հայտնվեցի ՏիկՏոկում, այնտեղ արդեն հայտնի մարդիկ սկսեցին համախմբվել ու ինձ ծաղրող տեսանյութեր անել: Սակայն իրենք չէին էլ պատկերացնում, որ դրանով ինձ ոչ թե վատություն արեցին, այլ հակառակը և ես մի քանի օրում իրենցից առաջ անցա հետևորդների թվով: Ձեր հայրը ինչպե՞ս է վերաբերում Ձեր տեսանյութերին ու լուսանկարներին: Բազմիցս ասել եք, որ հաճախ հենց ինքն է նկարում Ձեզ:

— Երբ տեսանյութ եմ նկարում, նախևառաջ ցույց եմ տալիս ծնողներիս, նրանց թույլտվությունը ստանալուց հետո նոր հրապարակում եմ: Իսկ եթե առանց խորհրդակցելու եմ հրապարակում, ու հետո դա իրենց դուր չի գալիս, անմիջապես ջնջում եմ: Բայց քանի որ իմ երազանքն է հայտնի լինել՝ իրենք միշտ իմ կողքին կանգնած են այդ հարցում:  

— Ի՞նչ քայլեր եք անում ոչ միայն ՏիկՏոկում, այլև ուրիշ ոլորտներում հայտնի դառնալու համար:

— Ինստագրամում էլ եմ գրանցված, յութուբում ևս որոշ չափով հետևորդ ունեմ: Հիմա սկսում եմ հայկական գեյմինգը, ինչը Հայաստանում մի քանի հոգի են անում և ոչ այնքան պրոֆեսիոնալ: Իսկ աղջիկ հայ գեյմեր չունենք, և ես կլինեմ առաջինը: Ամերիկայում գեյմինգը շատ զարգացած է, Հայաստանում էլ քիչ-քիչ զարգանում է, խանութներում արդեն տեսնում եմ գեյմինգի տեխնիկաներ, աթոռներ ու հասկանում եմ, որ այստեղ ևս մեծ տարածում է գտնելու:

— Ազատության հրապարակում տեսանյութ էիք նկարել և կից գրել 10 000-ի հոտ առնողները՝ նկատի ունենալով ընդդիմադիր հայացքներ ունեցող հավաքների մասնակիցներին: Նպատակը ո՞րն էր:

— Իրականում, իմ քաղաքական տեսանյութը հումորային էր, պարզապես մարդիկ չհասկացան: Եթե ես ուզեի քաղաքական երանգ տալ, ապա ուրիշների պես խոսքով կասեի ասելիքս: Ես ցանկություն չեմ ունեցել ոչ ոքի վիրավորել:

  — Ձեր անձը սկսեցին կապել քաղաքականության մեջ գտնվող անձերի հետ, մասնավորապես՝ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի, ինչպես նաև Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հետ: Չե՞ք սրտնեղում դրանցից:

— Խոսակցություններ են տարածում, թե իբր ես այս կամ այն մարդու հետ եմ շփվում: Պետք է ասեմ, որ իրականում ես այդ մարդկանց չեմ էլ ճանաչում:

— Բայց Ձեր և Արտյոմ Վանեցյանի մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակվել:

— Մենք ընկերներ ենք եղել:

— Որպես գումար աշխատելու միջոց՝ ի՞նչ աշխատանքով եք պատրաստվում զբաղվել:

— Նպատակներ ունեմ լուրջ աշխատանքով զբաղվելու, բայց այս պահին չեմ ուզում բացել փակագծերը: Առաջիկայում կհայտնեմ այդ մասին:

Ս․ Հարությունյան