Փաշինյանը խոսել է «Սյունիքում ցավոտ իրավիճակների բերող» հարցերից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Սյունիքի մարզում ներկայումս սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ են ընթանում: «Այդ աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ դրանք անհրաժեշտ են Սյունիքի եւ ընդհանրապես ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից: Մեր եւ պաշտպանության նախարարության դիրքորոշումն այն է, որ այս գործունեությամբ ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները»,- կառավարության նիստի ժամանակ ասել է նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, «Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձեւավորում»: «Այնտեղ երկու բնակավայր ունենք՝ Որոտանն ու Շուռնուխը, որոնց հետ կապված որոշակի սահմանային հարցեր կան, որոնք կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել: Դրանց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր դեպքերում, երբ մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեք փոխհատուցումներով հանդես կգա»,- հավելել է նա:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ