Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Քաղաքականություն

Պեսկովն անվանել է Զելենսկիի սխալը, որը «խոցել» է Պուտինի սիրտը

Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «մեծ սխալ» է գործել՝ մեղադրելով Խորհրդային Միությանը Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծելու մեջ հիտլերյան Գերմանիայի հետ մեկտեղ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Պեսկովի կարծիքով՝ այդ հայտարարությունն արմատապես սխալ էր, հատկապես Հաղթանակի 75-ամյակին:

«Դա, ըստ ամենայնի, ուժգին խոցել է ինչպես Պուտինի, այնպես էլ մեր բազմաթիվ վետերանների եւ առհասարակ բոլորի լսողությունն ու նաեւ սիրտը, ովքեր ապրում են նախկին Խորհրդային Միության տարածքում, ում նախնիները մասնակցել են այդ պատերազմում»,-նշել է մամուլի քարտուղարը:

Հունվարին Լեհաստան կատարած այցի ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ ԽՍՀՄ-ն, իբրեւ, մեղավոր է Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծելու մեջ այնպես, ինչպես եւ հիտլերյան Գերմանիան: Նրա խոսքով՝ Լեհաստանն առաջինն է զգացել «տոտալիտար ռեժիմների դավադրությունը»,-ինչը հանգեցրել է լիամասշտաբ հակամարտության:

ՌԴ ԱԳՆ-ում Ուկրաինայի հայտարարությունն անվանել էին «իր իսկ ժողովրդի նկատմամբ դավաճանություն»՝ նշելով, որ հորինել զոհի եւ մարդասպանի հավասար պատասխանատվությունը հանցավոր է եւ անբարոյական: Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այդպիսի հայտարարությունները պայթյունավտանգ են համաշխարհային կարգի կառուցման եւ Նյուրնբերգյան դատարանի  որոշումների համար, որի նպատակն էր թույլ չտալ համաշխարհային պատերազմների տեսքով նոր համաշխարհային ցնցումները:

Ավելին