Ինչով է զբաղված եղել Արգիշտի Քյարամյանն Արցախում պաշտոնից ազատվելուց հետո
ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն Արցախում եղել է նաեւ պաշտոնանկությունից հետո: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Հարցին, թե ինչով է նա զբաղված եղել Արցախում, Աբրահամյանը պատասխանեց, որ ուղեկցում էր տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաների, անընդհատ Արցախի նախագահի նստավայրում էր. «Չգիտեմ, թե ինչ ծավալի քննարկումների է մասնակցել, կամ ինչ ազդեցություն է ունեցել որոշումների կայացման վրա, ինչ միջնորդական դերակատարություն է ունեցել: Ամեն դեպքում ՀՀ իշխանությունը պարտավոր է հանրայնացնել այն տեղեկատվությունը, թե ինչու է պատերազմի ընթացքում Քյարամյանին ազատել պաշտոնից, դա բավականին կարեւոր տեղեկատվություն է»:
Բացի դրանից, Աբրահամյանի խոսքով, մինչեւ հիմա պատասխան չի տրվել այն հարցին, թե ինչու է Արցախի նախագահը հայտարարում, որ ՀՀ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել է. «Դրա պատասխանը դեռեւս չի հնչել: Դա լուրջ սպառնալիք է, որովհետեւ ԱԱԾ-ն պատասխանատու է մեր երկրի հասարակության, սահմանների անվտանգության համար: Իսկ այդ կառույցի նկատմամբ մեղադրանք է հնչեցվել»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ