Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Քաղաքականություն

Ի՞նչ հարցեր կքննարկվեն Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպմանը

«Մոսկվայում եռակողմ բարձրաստիճան հանդիպումը տրամաբանական կլինի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման հավանականությանը։

Նշենք, որ մամուլում դեռևս չհերքվող տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում Մոսկվայում եռակողմ բարձրաստիճան հանդիպում է կայանալու Փաշինյանի, Պուտինի և Ալիևի մասնակցությամբ, որը կլինի Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը պատերազմից հետո։ Չի հերքվել նաև տեղեկությունը, որ Փաշինյանն առաջիկայում այցելելու է Մոսկվա։

Ռուսական «Ինտերֆաքս»-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է նման հանդիպման մասին՝ նշելով, որ այն կկայանա ամանորյա արձակուրդներից հետո, հավանական ամսաթիվ է նշվում հունվարի 11-ը։ Հավելենք, որ  մինչ տոները  ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել էր Մոսկվա, որը վերջին շրջանում նրա երրորդ այցն էր Ռուսաստանի մայրաքաղաք։ Նրա այցի բովանդակության վերաբերյալ մամուլում մի շարք տեղեկություններ էին շրջանառվում։

Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ չի բացառվում, որ նման հանդիպում նախատեսվի, դա տրամաբանական կլինի, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է հեռավար կարգով, իսկ դրան հաջորդած ողջ բարդ գործընթացը՝ քայլերը, ենթադրում են ավելի սերտ քննարկումներ և բանակցություններ։ Ըստ նրա, եռակողմ հայտարարությամբ նախատեսված հրադադարի հաստատումից հետո մի  բարդ գործընթաց է սկսվել, որը ներառում է սահմանների հստակեցումը երկու կողմերից, որոնցից յուրաքանչյուրն առաջնորդվում է իր քարտեզներով, նոր հաղորդակցությունների բացման շուրջ բանակցությունները և հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների փոխանակում և վերադարձ։

Նրա խոսքով՝ չի բացառվում նաև, որ Արցախի կարգավիճակի շուրջ քննարկումներ ծավալվեն, այսինքն՝ սա առիթ կլինի բոլոր կնճռոտ և երկարաձգված հարցերը քննարկելու համար։

«Հասկանալի է, որ այս ամենը բարդ է կազմակերպել հեռավար տարբերակով՝ անընդհատ կապ հաստատելով թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարների կամ տարատեսակ պաշտոնյաների հետ։  Հիշեցնեմ, որ օրերս կայացավ  ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի այցը Հայաստան և Ադրբեջան, ավելի վաղ՝ շաբաթներ առաջ, տարածաշրջանում էին Շոյգուն և Լավրովը։ Կան հարցեր, որոնք անորոշ են ձևակերպված հայտարարության տեքստում, խոսք է գնում հաղորդակցությունների բացման մասին, իսկ թե ո՞ր հաղորդակցությունների,  և կողմերից որը՝ ինչ ծրագիր ու առաջնահերթություն ունի, հասկանալի չէ, գուցե հրապարակային չէ, և հասկանալի է կողմերի համար, սակայն  ենթադրում եմ, որ այդ հարցերն ունեն տետ-ա-տետ քննարկումների և ամրագրումների կարիք։  Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը միջնորդն է, որն այս դետալային քննարկումների համար անընդհատ կապ է հաստատում կամ մեկ, կամ մյուս կողմի հետ, և դրանք խնդրահարույց թեմաներ են և վերաբերում են հակամարտող երկրների սահմաններին ու անվտանգությանը։ Չմոռանանք նաև, որ Ղարաբաղում կան նաև ռուս խաղաղապահներ, ու նրանց գործառույթները և անվտանգությունը ևս քննարկման առարկա են։ Օրերս Սոչիում կայացան Լավրով-Չավուշօղլու բանակցությունները ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի ձևավորման հարցերի շուրջ։ Այստեղ ևս ամեն բան հարթ չէ և քննարկումներ են հարկավոր նաև այս եռակողմ ձևաչափով»,- մեկնաբանեց Լուկիանովը՝ սա համարելով պայմանավորվածություններին հաջորդող  գործընթացի բնականոն և անբաժանելի մաս։

Նրա կարծիքով, երկկողմ օրակարգը տեղավորվելու է այս խնդիրների շրջանակում, որոնք հայ-ռուսական նոր օրակարգ են ձևավորում, որի մասին  արդեն ակնարկներ են արել Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաները:

«Բնականաբար, հարաբերությունները խորանալու միտումներ ունեն, գուցե կողմերը չսպասեն և փոփոխություններ ամրագրեն հենց այս փուլում, երբ տրամադրությունները նորմալ են, և իրավիճակը տարածաշրջանում օր օրի փոփոխվում է, Իրանի շուրջ օղակը սեղմվում է, չի բացառվում նոր պատերազմ տարածաշրջանում Իրանի ուղղությամբ՝ դեռ չավարտած Ղարաբաղյան պատերազմի հետևանքների վերացումը։ Այս սպառնալիքները ստիպում են ավելի արագ ընթանալ հայտարարության բոլոր անհասկանալի կետերը ու հարցերը համաձայնեցնելու և ավարտին  հասցնելու ուղղությամբ։ Շտապողականություն է նկատվում շատ երկրների մոտ»,- ասաց վերլուծաբանը։

Ավելին