Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Քաղաքականություն

Փաշինյանը վախենում է Վանեցյանից․ Ալիևը օգնության է հասնում

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին շարունակում է անհանգստացնել ընդդիմադիր տարբեր առաջնորդների ակտիվությունն ու հանրության շրջանում նրանց նկատմամբ հետաքրքրության աճը։ 

Փաշինյանը լավ է հասկանում, որ իր իշխանությանը կարճ ժամանակ է մնացել ու պարզ է, որ նա հեռանալու է, որպես դավաճան, որը թշնամուն առանց անգամ մեկ կրակոցի հանձնել է հազարավոր քառակուսի կիլոմետրեր։ Փաշինյանը պատմության մեջ կմնա, որպես Արցախի պետականությունը կործանած ղեկավար։ Ու հիմա նա ամեն կերպ փորձում է սևացնել ընդդմադիր բոլոր այն առաջնորդներին, ովքեր կարող են արագացնել իր հեռացումը և դավաճանի պիտակի պաշտոնական ամրագրումը։

Այս իմաստով Փաշինյանի թիվ մեկ թիրախը ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն է։ Ակնհայտ է, որ Վանեցյանը պատերազմից հետո Փաշինյանի դեմ ձևավորված ընդդիմադիր պայքարի կարևոր առանցքներից մեկն է ու որ ամենակարևորն է միակ ընդդիմադիր առաջնորդն է, որ տիրապետում է ահռելի տեղեկությունների, որոնք առնչվում են Փաշինյանի գործունեությանը։  Վանեցյանը բոլորից լավ գիտի, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ինչ վախեր և մտահոգություններ ունի, ուստի իր ընդդիմադիր բևեռում լինելը ակնհայտորեն թուլացնում է Փաշինյանին և նվազեցնում նրա քաղաքական խարդավանքների զինանոցը։

Հենց սա է պատճառը, որը Փաշինյանի ամբողջ քարոզչամեքենան արդեն երկու ամիս է շարունակում է թիրախավորած պահել Վանեցյանին։ Երկու ամիս է իշխանական քարոզաչմեքենան տարածում է կեղծ տեղեկատվություն Վանեցյանի Շուշիից «փախնելու» մասին։ Վանեցյանի դեմ իրականցվող այս կեղտոտ մեդիատեռորին օրերս միացավ նաև Ալիևի քարոզչամեքենան։ Ադրբեջանական պետական «Բաքու» հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ էր պատրաստել, որում կային կադրեր անօդաչու թռչող սարքերից փախնող հայ զինվորների և այն վերագրել էր Արթուր Վանեցյանի գլխավորած ջոկատին (հետաքրքիր է, թե այդ որ երկրի զինվորականներն են կանգնում, երբ իրենց գլխավերևում անօդաչու սարք է հայտնվում)։ Վանեցյանի և իր գլխավորած ջակատի հետ անգամ հեռակա կապ չունեցող ադրբեջանական այս տեսանյութը մեծ թափով սկսկեցին տարածել իշխանական մեդիաներն ու ֆեյքերը, ինչը ակնհայտ դարձրեց Փաշինյանի և Ալիևի նույն գծի մեջ լինելու հանգամանքը։ 

Ստացվում է` Արթուր Վանեցյանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է խանգարում իր քաղաքական գործունեությամբ, այլ Փաշինյանի կիրթ ընկերոջը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սա հանրության համար հետարքիր մտորումների տեղիք պետք է տա։

politik.am