Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կան
Քաղաքականություն

Երևանի առաջին կոշտ արձագանքը նոյեմբերի 9-ից հետո. որքան կտևի դա

1in.am-ը գրում է․ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնությամբ նախատեսված գործողությունները, նախօրեին հայտարարել են Հայաստանի վարչապետի և ԱԳՆ խոսնակները, տարբեր հարցերի առնչությամբ: Վարչապետի խոսնակն անդրադարձել է Նախիջևանից Ադրբեջան միջանցքի մասին Ալիևի հայտարարությանը: Երևանը նշում է, որ շահագրգռված է տրանսպորտային հաղորդուղիների բացումով և պատրաստ է ապահովել Նախիջևանից Ադրբեջան հաղորդակցություն, բայց դա կարող է տեղի ունենալ ռազմագերիների, անհետ կորածների հետ կապված աշխատանքները և համաձայնությունները իրականացնելուց հետո, որոնողական աշխատանքի ծավալների ընդլայնումից հետո և, ի վերջո, բոլոր հաղորդուղիների ապահովման համատեքստում: Հայաստանի ԱԳՆ խոսնակն էլ անդրադարձել էր արտգործնախարար Արա Այվազյանի Արցախ աշխատանքային այցի վերաբերյալ նույն Ալիևի հայտարարությանը, թե դա սադրանք է և այդպիսի այցերը պետք է դադարեցվեն: Ալիևը այլապես սպառնացել է լարվածության աճով՝ հիշեցնելով պատերազմի մասին: Ալիևի հայտարարություններին և դրանց տողատակերին, թերևս, առիթ կլինի անդրադառնալ: Առայժմ անդրադառնանք Երևանից հնչած պատասխաններին:  

Հարկ է նկատել, որ, թերևս, նոյեմբերի 9-ից ի վեր այդ պատասխաններում առաջին անգամ նշմարվում է քաղաքական կոշտություն և բավականին շոշափելիորեն նշվում է, որ Ադրբեջանը չի իրականացնում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով նախատեսված գործողությունները: Նախիջևանի միջանցքի վերաբերյալ հարցին կարիք կա անդրադառնալ, իհարկե, առանձին, ինչը ևս կանենք առաջիկայում: Առայժմ գնահատելով Երևանի քաղաքական կոշտությունը, նկատենք, որ այն նախորդում է Մոսկվայում սպասվող կամ հնարավոր համարվող հանդիպմանը՝ Պուտին-Փաշինյան-Ալիև ձևաչափով, եթե, իհարկե, այն տեղի ունենա: Դրա վերաբերյալ առայժմ միայն խոսակցություն է, ոչ պաշտոնական տեղեկատվություն, իհարկե պաշտոնական հերքման բացակայությամբ: Դա նշանակում է, որ Մոսկվայում առնվազն կա այդպիսի հանդիպում անցկացնելու մտադրություն և ակնառու է, որ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն արդեն իսկ սկսել են դիրքային պայքար այդ հանդիպմանն ընդառաջ: Այստեղ էական է Մոսկվայի դերը, թե ինչի է պատրաստվում Մոսկվան, ունենալով այդ հանդիպումը անցկացնելու նպատակ կամ մտադրություն:   Իհարկե, այն, որ հանդիպումը առ այսօր պաշտոնապես ազդարարված չէ, վկայում է, որ Ռուսաստանը համոզված չէ, թե նախաձեռնությունը կստացվի: Հատկանշական է այն, որ հունվարի 11-ին ընդառաջ ռուսական ուժային շրջանակների հետ առնչություն ունեցող «Տելեգրամ» ալիքներով տարածվեց տեղեկություն, թե ադրբեջանցիները կրակել են Շուշիում՝ անկանոն օդ, բայց նաև հայկական դիրքերի ուղղությամբ: Հատկանշական էր Ստեփանակերտից արձագանքը, որ պաշտպանական բանակն ու ռուս խաղաղապահները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթն ու առաքելությունը: Արդյո՞ք այդպիսով Մոսկվան փորձում է հնարավոր հանդիպումից առաջ նվազեցնել Բաքվի հավակնությունները, այլևս չունենալով նահանջի տեղ: Թե հակառակը՝ Մոսկվային մտահոգել է Երևանի կոշտությունը, որը սահմանափակում է Բաքվի և Անկարայի հետ պայմանավորվածության ճկունությունը: Միևնույն ժամանակ ուշադրության է արժանի օրերս ՌԴ քննչական կոմիտեում քննվող գործի՝ ռուսական ուղղաթիռի խոցման առիթով քրգործի վերաորակավորումը, անվտանգության կանոնների խախտումից անցնելով դիտավորյալ սպանության հատկանիշի: Ալիևի ներկայիս հայտարարություններն ըստ երևույթին կարող են պայմանավորված լինել այդ հանգամանքով: Բաքուն զգում է, որ Մոսկվայի համար ուղղաթիռի պատմությունը լինելու է ճնշման լծակ: Ալիևը, թերևս սրելով քաղաքական հռետորաբանությունը Հայաստանի ԱԳ նախարարի Արցախ այցի առումով, փորձում է ձևավորել ճնշմանը դիմակայելու դաշտ: Դրան էլ հաջորդում է Երևանից հնչող կոշտ արձագանքը նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ, իհարկե հարաբերական, պայմանական, այդուհանդերձ, նոյեմբերի 9-ից ի վեր աննախադեպ կոշտությամբ:

Ավելին