Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք Չալաբյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան
Քաղաքականություն

Իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե լրջորեն մտահոգված է գերիների հայրենադարձմամբ. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե լրջորեն մտահոգված է գերիների հայրենադարձմամբ, անհետ կորածների որոնմամբ կամ զոհված մեր հայրենակիցների մարմինների վերադարձով։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Վարչապետն իր գրառմամբ, խոսնակն իր պարզաբանմամբ, ԱԱԾ-ն իր հաղորդագրությամբ փորձում են ցույց տալ, թե սա են անում, նա են ուզում․․․ Հավատում ե՞նք, իհարկե ոչ։

Եթե սրանք իսկապես շահագրգռված լինեին այդ հարցի արագ կարգավորմամբ, ապա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ գերիների, անհետ կորածների, զոհվածների մարմինների որոնման հարցերրին ժամկետային ամրագրում կտային այնպես, ինչպես դա Ադրբեջանն արել էր Արցախի երեք շրջանների՝ իր վերահսկողության տակ վերցնելու հարցում (Քարվաճառ, Աղդամ, Լաչին)։

Առանց մեկ կրակոցի շրջաններ հանձնեցին՝ Ադրբեջանի թելադրած կարճ ժամկետում, սակայն առաջնային չհամարեցին գերիների վերադարձման դրույթում ժամկետ սահմանել ու հիմա այս վիճակում ենք։

Հիմա գնում եք լրիվ այլ բանի շուրջ բանակցում-բանակցելու, բայց հուզական, գեղեցիկ տեքստեր գրում, թե բա՝ գերիների հարցով էինք հանդիպել կամ դա ենք որպես նախապայման սահմանել։

Ադրբեջանցիները տարբեր մակարդակներում ամեն օր թքում են ձեր դեմքին, իսկ դուք մեզ խրոխտ տեքստերով փորձում եք համոզել, թե ոտքի վրա եք, իսկ իրականում խելոք, գլուխներդ կախ դրանց պայմաններն եք լուռ իրագործում։

Իսկ դուք հեչ մտածել եք՝ իսկ ձեզ ո՞ր մի լուրջ մարդն է հավատում, վստահում կամ ձեր ասածը որպես ուղենիշ վերցնում։

Ոչնչություններ, դուք և ձեզ արդարացնողները չեք մարսելու»,- գրել է Աբրահամյանը։

Ավելին