Արա Աբրահամյանին և ռուսաստանահայ բոլոր օլիգարխներին հետաքրքրում են իրենց շահերը և ոչ Հայաստանը
Հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ եռակողղմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմ Պուտինի մասնակցությամբ: Որոշ մանրամասներ ստանալու համար «Առաջին լրատվական»-ը օնլայն տեսակապով զրուցել է Մոսկվայում աշխատող մեր գործընկեր լրագրող Ռոման Բաղդասարյանի հետ: Ռուսական լրատվամիջոցները նախօրեին տարածեցին տեղեկատվություն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ: Ռոման Բաղդասարյանի հավաստմամբ՝ դա ապատեղեկատվություն էր:
Նրա խոսքով՝ ռուսաստանահայ գործարարները քաղաքականացված են... «Ռուսաստանահայ բոլոր օլիգարխներին հետաքրքրում են իրենց բիզնես շահերը և ոչ Հայաստանը»,-ընդգծեց մերզրուցակիցը:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտաարել էր, որ տեղի երեք միլիոնանոց հայ համայնքը սպասում է ոչ թե Փաշինյանի այցին Մոսկվա, այլ Փաշինյանի հրաժարականին: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ բաղդասարյանը նշեց. «Ես հայ ժողովրդի կողմնակիցն եմ, և ոչ թե որևէ քաղաքական ուժի: Այն, ինչ հայտարարել է Արա Աբրահամյանը, իրականության հետ կապ չունի: Որևէ մեկը իրավունք չունի խոսել ռուսաստանաբնակ բոլոր հայերի անունից: Ռուսաստանաբնակ հայերի 90 տոկոսը ոչ մի քաղաքական ուժի և կազմակերպության չի հարում, ավելին, նրանց մեծ մասը Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի օրոք են ստիպված եղել լքել Հայստանը և Արցախը, և լավ օրից չէ, որ այսօր ՌԴ-ում են բնակվում»:




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ