Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք Չալաբյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան
Քաղաքականություն

Մանրամասներ՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:   Ողջունելով վարչապետ Փաշինյանին՝ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ արդեն մեր երկկողմ հանդիպման ընթացքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ համաձայնեցիք այցելել Մոսկվա: Չնայած այն խնդիրներին, որոնք Դուք նշեցիք, որոնք դեռևս մնում են չլուծված, հույս ունեմ՝ կհաջողվի պայմանավորվել բոլոր խնդիրների շուրջ, այդ թվում՝ հումանիտար բնույթի: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, հանդիպումն օգտակար էր նրանով, որ մենք կարողացանք կողմնորոշվել տարածաշրջանի ապագայի և տարածաշրջանում հարաբերությունների կառուցման շուրջ, իհարկե առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև:  

Ցանկանում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններն անկասկած եղել և շարունակում են մնալ դաշնակցային, մենք հանդիսանում ենք մտերիմ գործընկերներ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում:   Այսօր մենք շատ ենք խոսել նաև տնտեսության մասին: Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած դժվար նախորդ տարվան' 2020-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, չնայած այդ բոլոր դժվարություններին, մենք ավելացրել ենք առևտրաշրջանառությունը գրեթե 4՝  3,9 տոկոսով: Այս ամենը հիմք է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմամբ մենք կհանգենք լուծումների, որոնք կլինեն օգտակար հայ ժողովրդին, հայկական պետությանը և կլինեն ի օգուտ մեր երկկողմ հարաբերություններին»:  

Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրի։ Այսօր ավելի քան 4 ժամվա ընթացքում մենք բանակցություններ անցկացրեցինք եռակողմ ձևաչափով:  

Շատ ուրախ եմ, որ այդ բանակցությունների արդյունքում մենք ունենք որոշակի արդյունք և այն ոչ պակաս կարևոր է: Այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ամրագրված են մեր համատեղ հայտարարության մեջ, կարող են լրջորեն փոխել մեր տարածաշրջանի դիմագիծը և բարձրացնել ներդրումային ներուժն ու գրավչությունը:

  Բայց ինչպես արդեն ասացի, իմ կարծիքով, այս տնտեսական հարցերը դժվարանում են՝ չլուծված հումանիտար հարցերի ֆոնին: Մեզ համար, կարծում եմ նաև բոլորիս համար, ամենազգայուն և ցավոտ հարցերը հումանիտար խնդիրներն են՝ կապված ռազմագերիների, անհետ կորածների, զոհվածների աճյունների փոխանակման հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ Դուք պաշտպանում եք այս դիրքորոշումը: Իհարկե, Ձեր անձնական ներդրումը խաղաղ գործընթացում միշտ եղել է շատ շոշափելի, այժմ՝ հատկապես: Ռուսաստանը եղել է և կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը նաև անվտանգության ոլորտում: Մենք պետք է քննարկենք ոչ միայն մեր տարածաշրջանի ապագան, այլ նաև այն օրակարգը, որն ունենք երկկողմ հարաբերություններում»:

  Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքներին ու նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի լիարժեք իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ իրականացմանը, հրադադարի վերահսկման գործում համագործակցությանը,  տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցերի:  

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ԼՂ-ում միջգերատեսչական հումանիտար կենտրոն ստեղծելու համար, որի առաջնահերթ նպատակն է տեղում բնականոն կյանքի վերականգնումը: Միաժամանակ, ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու համար միջազգային մարդասիրական կազմակերպություններին ներգրավելու ուղղությամբ ՌԴ կողմից գործադրվող ջանքերը:

  Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև հայ-ռուսական միջպետական հարաբերություններին, մասնավորապես, տնտեսության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

Ավելին