Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք Չալաբյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան
Քաղաքականություն

Կապացուցի՞ ՀԺ-ի ներկայացուցիչը, որ Փաշինյանը հոգեկան հիվանդ չէ և պատերազմ չի եղել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 15-ին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի» ընթացող դատական նիստին կողմերը ներկայացրին իրենց դիրքորոշումը՝ օրաթերթում հրապարակված «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ հոդվածում առկա արտահայտությունների ապացուցման բեռը բաշխելու առնչությամբ։

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի խոսքով՝ հոդվածում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող եւ հայցվորին զրպարտող տեղեկություններ։

Հայցվոր կողմի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենց կողմից պահանջ է ներկայացվել, որպեսզի հերքման տեքստ հրապարակվի, որը մերժվել է։

Հայցվոր կողմի ներկայացուցիչը հայտնեց իրենց դիրքորոշումը՝ հրապարակված հոդվածի փաստական հանգամանքների առնչությամբ.

«Հոդվածում հրապարակվել է, որ «Հայկական ժամանակի» ձեռքի տակ հայտնվել են փաստեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից»:

Նշված փաստական հանգամանքը հանդիսանում է հայցվորին անվանարկող եւ ապացուցման ենթակա՝ պատասխանողի կողմից։ Վերջինս պարտավոր է ապացուցել, որ ՀԺ-ի ձեռքի տակ առկա են փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից։

Արամազդ Կիվիրյանը նշեց նաև, որ լրատվամիջոցի կողմից հրապարակված հոդվածում տեղ է գտել հետևյալ միտքը. «Ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաեւ վճարվում է Վանեցյանի կողմից»: Ըստ Ա.Կիվիրյանի նշվածը եւս հանդիսանում է հայցվորին անվանարկող տվյալ եւ ենթակա է ապացուցման պատասխանողի կողմից։

«Բոլոր այն արտահայտությունները, որոնք տեղ են գտել հոդվածում, որոնք մեր կողմից վկայակոչվել են գրավոր կարգով, դրանք ամբողջությամբ փաստեր են, որոնք ներկայացվել են պատասխանողի կողմից որպես հաստատված փաստեր, տվյալ դեպքում դրանց ապացուցման բեռը կրում է պատասխանող կողմը»,- ասաց հայցվոր կողմի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ եթե պատասխանող կողմի ներկայացուցիչը որակի դրանք որպես գնահատողական դատողություններ, ապա դրանք պետք է նաեւ ապացուցի։

Հայցվոր կողմի մյուս ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը շարունակելով գնահատողական դատողությունների մասին միտքը, նշեց՝ հիմքեր կան մտածելու, որ այդ հակաքարոզչությունը նաեւ վիճարկում է Վանեցյանի կողմից արտահայտությունն այնպիսի փաստեր, որոնք միանգամայն պետք է ապացուցվեն, եթե ունեն հիմքեր. «Հատկանշական է, որ պատասխանողը պատրաստակամություն հայտնելով ապացուցելու հետեւյալ փաստը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Միաժամանակ հրաժարվում է ապացուցել այն փաստը, որ հիմքեր կան դատելու, որ այդ հակաքարոզչությունը վճարվում է նաեւ Վանեցյանի կողմից։ Գտնում ենք, որ նշված 2 արտահայտություններն էլ հավասարապես ապացուցելի փաստեր են, հետեւաբար չեն կարող համարվել գնահատող դատողություն եւ ապացուցման են ենթակա պատասխանողի կողմից»։

Սահակյանը անդրադարձավ նշված հոդվածի այն պարբերությունը, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Հաջորդ կարեւոր ուղղությունը հետեւյալն է. Ֆեյքերի միջոցով ասեկոսեներ տարածել, թե Փաշինյանը հոգեկան շեղումներ ունի, մեծ հավանականությամբ հոգեկան հիվանդություն, որ նրա քաղաքականության արդյունքում 2019 թվականի հոկտեմբերին պատերազմ է սկսելուեւ 30 հազար մարդ է զոհվելու երկու օրվա ընթացքում: Պլանը եղել է հետեւյալը. Այս լուրերին այնքան մեծ տարածում տալ, որ «հոգեկան հիվանդ» Փաշինյանին իշխանությունից հեռացնելը դառնա Ազգային անվտանգության հարց։

Այս դատողությունը շատ արդիական է արդեն այսօր, քանի որ շատ բան հիմա արդեն պարզ է։ Տվյալ պարագայում պատասխանողը պարտավոր է նաեւ ապացուցել, որ Փաշինյանը չունի հոգեկան շեղումներ, որ դրանց տարածումն ընդամենը ասեկոսեներ են, որ Վանեցյանը որեւէ առնչություն ունի Փաշինյանի հոգեկան շեղումների վերաբերյալ ֆեյքերի միջոցով ասեկոսեներ տարածելու հետ։ Հաշվի առնելով այն, որ այդ արտահայտությունն անվանարկում է հայցվորին, ուստի պատասխանողը պարտավոր է ապացուցել դրանց ճշմարտացիությունը»։

Անդրադառնալով հոդվածի նախավերջին պարբերությանը, թե սեպտեմբերը հոկտեմբերից շուտ եկավ եւ հիմա Արթուր Վանեցյանը, Վստրեչի Ապերը, Արա Սաղաթելյանը, Միշիկն ու Վահագն Բոյաջյանը շարունակում են իրենց «միսիայի» իրականացումը: Ի վերջո, հոկտեմբեր եղել է ոչ միայն 2019-ին, այլեւ կլինի նաեւ 2020-ին, 2021-ին, 2022-ին, 2023-ին, 2024-ին, 2025-ին, 2026-ին: Գուցե նաեւ արեւմուտքը օգնի նրանց, ինչպես օգնեց մեծ կոմբինատոր Օստապ Բենդերին, Սահակյանն ասաց, որ պատասխանող կողմը պարտավոր է ապացուցել, որ Արթուր Վանեցյանը Վստրեչի Ապերը, Արա Սաղաթելյանը, Միշիկն ու Վահագն Բոյաջյանը շարունակում են ինչ-որ «միսիայի» իրականացումը. «Պարտավոր է ապացուցել նաեւ, որ 2020 թվականին պատերազմ չի սկսվել, հազարավոր զոհեր չեն եղել, եւ հոգեկան հիվանդ Փաշինյանին իշխանությունից ժամանակին հեռացնելը ազգային անվտանգության հարց չի եղել»։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանն էլ իր հերթին նշեց, որ հիմքեր կան մտածելու, որ այն հստակ փաստ չէ, այլ փաստի վերլուծությունից բխող գնահատողական դատողություն։

«Լրատվամիջոցը ունենալով կոնկրետ փաստեր՝ որոշակի վերլուծություն է կատարել։ ԶԼՄ-ն պարտավոր չի բացահայտել իր իրազեկման աղբյուրը»,- ասաց նա։

Ներկայացուցչի գնահատմամբ, բոլոր այն արտահայտութունները, որոնք, գնահատող դատողություններ են, իրենց հիմքում ունեն այն փաստերը, որոնք ինքը պատրաստվում է ապացուցել սույն գործի շրջանակներում։

Ապացուցման բեռի բաշխումը կողմի վրա դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին, ժամը 17։00-ին։

Դատարանի այն հարցին, թե որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հայցվոր կողմին՝ ապացույց ներկայացնելու համար, Ա.ՎաներկայացուցիչնԱ.Վանեցյանի ներկայացուցիչները ասացին, որ իրենց ժամանակ անհրաժեշտ չէ։

Պատասխանողի ներկայացուցիչ Գ.Գյոզալյանը, սակայն, հայտարարեց, որ իրեն մինիմալ 50 օր է անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելու համար։

Այս խնդրանքին արձագանքեց Ա.Կիվիրյանը. «Ես չեմ հասկանում՝ 50 օր խնդրելու իմաստը։ Այս փուլում դուք արդեն իսկ պետք է ունենայիք այդ ապացուցման բազան, որը հիմք է տվել պատասխանողին այդ հրապարակումը կատարելուն»,- ասաց Կիվիրյանը եւ հավելեց, որ ապացույցներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մաքսիմում մեկ շաբաթ։

Թե ինչքան ժամանակ կտրամադրի դատարանը պատասխանող կողմին, պարզ կդառնա կայացվելիք որոշումից։

Ավելին