Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարն անցնում է 10 դատական գործերով
Վերջին երկուսուկես տարվա ընթացքում ՀՀ տարբեր դատարաններում մեկ տասնյակ գործեր են քննվել և քննվում Նիկոլ Փաշինյանի թիմի ամենասկանդալային պաշտոնյաներից մեկի՝ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանի անվան հետ կապված։ Առողջապահության նախկին նախարարը 4 քաղաքացիական գործով ունի պատասխանողի, 4 գործով՝ հայցվորի կարգավիճակ. ևս 2 քրեական գործերով էլ Թորոսյանն ունի վկայի կարգավիճակ։
Մասնավորապես, առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ հրապարակայնորեն զրպարտելու և վիրավորանք հասցնելու համար Արսեն Թորոսյանի դեմ դատական հայց են ներկայացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Արա Մինասյանը, Առոջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ Արմեն Մուրադյանը, «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔԿՀ նախագահ Գևորգ Գրիգորյանը, ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը։
Նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանն էլ իր հերթին դատի է տվել Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին, Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Սերգեյ Չամանյանին։
Հիշյալ անձանցից Թորոսյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել։ Նախկին նախարարը վկայի կարգավիճակ ունի «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործերով։ Այսպիսով, Արսեն Թորոսյանը դեռևս չունի տուժողի, կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի դատավարական կարգավիճակ։




















Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ